BETA

This site is new, your feedback will help us improve it.

Driving and transport

Հանձնել վարորդական տեսական քննություն

Վարորդական վկայական ստանալու համար անհրաժեշտ է հանձնել որակավորման 2 քննություն՝ տեսական և գործնական։ 
Երբ քաղաքացին արդեն տիրապետում է ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներին, անհրաժեշտ է հերթագրվել և հանձնել վարորդական տեսական քննություն։

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
5-10 րոպե
Service cost
3,000 դրամ
Processing duration
30 րոպե

Տեսական քննությանը հերթագրվելու համար անհրաժեշտ է․

  • այցելել www.roadpolice.am,

  • սեղմել «Վարորդական վկայական» կոճակը, որը գտնվում է էկրանի կենտրոնում,

  • բացված պատուհանում ընտրել հարմար հաշվառման քննական բաժինը (ՀՔԲ), որտեղ դիմումատուն ցանկանում ես հանձնել տեսական քննությունը՝ անկախ նրանից, թե ՀՀ-ում որտեղ է հաշվառված։ Հետագայում գործնական քննությունը դիմումատուն հանձնելու է նույն ՀՔԲ-ում, որտեղ հանձնել է տեսական քննությունը,

  • ընտրել քննության տեսակը, այս դեպքում՝ տեսական,

  • լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ),

  • լրացնել հեռախոսահամարը,

  • սեղմել «Հերթագրվել» կոճակը։

 

Այս գործողությունները կատարելուց և հաջողությամբ հերթագրվելուց հետո այդ մասին էկրանին ամիջապես կհայտնվի ծանուցում։ 

Նախընտրելի ՀՔԲ-ի ծանրաբեռնվածության պատճառով գուցե մի քանի օր սպասելու կարիք լինի։ Տեսական քննության անցկացման առնվազն նախորդ օրը դիմումատուն կստանա հաղորդագրություն քննության օրվա և ժամի վերաբերյալ։

Վճարման չափը և կարգը

Տեսական քննության մասնակցության համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ պետական տուրք։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005163218։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Որակավորման տեսական, գործնական յուրաքանչյուր քննությունն ընդունելու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։

Տրամադրման ժամկետը և կարգը

Տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո 12 ամսվա ընթացքում պետք է հերթագրվել և հանձնել նաև գործնական քննություն։ Նշված ժամկետը լրանալուց հետո գործնական քննությունը չհանձնելու դեպքում անհրաժեշտ կլինի ևս մեկ անգամ տեսական քննություն հանձնել։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշում։

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք։

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00

Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02

Service provided by
ՀՀ ճանապարհային ոստիկանություն
Was this page useful?