This site is new, your feedback will help us improve it.
Ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր
Բոլոր իրավաբանական անձանց համար իրական շահառուների հայտարարագրումը պարտադիր է պետական գրանցումից հետո 40 օրվա ընթացքում։
Նախորդ տարիներին հայտարարագիր ներկայացրած իրավաբանական անձինք ևս պարտավոր են մինչև ընթացիկ տարվա փետրվարի 20-ը ներկայացնել հաստատում այն մասին, որ իրական շահառուների վերաբերյալ վերջին հայտարարագրի տվյալներն արդիական են։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո.
-
նույնականացումից հետո ընտրել հայտարարագրի տեսակը՝ ընդերքօգտագործողի կամ ընդհանուր տիպի, և լրացնել ընկերության պետական գրանցման համարը,
-
մուտք գործելուց հետո «Կազմակերպություն», «Իրական շահառուներ», «Ցուցակված մասնակիցներ» կամ «Միջանկյալ մասնակիցներ» բաժիններից ընտրել համապատասխանը և լրացնել պահանջվող դաշտերը (կպահանջվեն կազմակերպության իրական շահառուների անձնական տվյալները և իրական շահառու լինելու հիմքերը)։
Օտարերկրյա իրական շահառու ունենալու դեպքում անհրաժեշտ է՝
- կցել իրական շահառուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ հայերեն թարգմանված և վավերացված նոտարի կողմից,
- «ՀԾՀ» դաշտում լրացնել տվյալ երկրում կիրառվող՝ ՀԾՀ-ին համարժեք համարը,
- ցուցակված մասնակիցների տվյալները լրացնելիս օտարերկրյա գրանցում ունեցող իրավաբանական անձի դեպքում տրամադրել տվյալ երկրում նրա գրանցման տվյալները, ավելացնել ֆոնդային բորսայի տվյալները և այնտեղ կազմակերպության գրանցման ծածկագիրը՝ տրամադրելով նաև հղում բորսայում առկա փաստաթղթերին,
- եթե կազմակերպության բաժնետոմսերը ցուցակված են մեկից ավելի ֆոնդային բորսաներում, «Ավելացնել» կոճակի միջոցով անհրաժեշտ է նշել նաև մյուս բորսաների տվյալները։
Հայտարարագրի ներկայացման կարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ և տեսահոլովակներ կարող եք գտնել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում։
Ներկայացվող պահանջները
- Հայտարարագիրն առցանց ներկայացելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում՝ նույնականացման քարտով կամ բջջային ID SIM քարտով։
- Հայտարարագրում անհրաժեշտ տեղեկատվությունը լրացնելուց հետո գեներացված փաստաթուղթն անհրաժեշտ է վավերացնել թվային ստորագրությամբ և վերբեռնել համակարգ։
- Առցանց եղանակով լրացնելու անհնարինության դեպքում լրացված հայտարարագրի թղթային տարբերակն անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայացնել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։
Ուշադրություն
Իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները իրավաբանական անձի պետական գրանցումից հետո 40 օրվա ընթացքում չներկայացնելը կառաջացնի վարչական պատասխանատվություն՝ նախ՝ նախազգուշացման, ապա՝ մինչև 100,000 ՀՀ դրամ վարչական տուգանքի տեսքով:
Հղում օրենսդրությանը
«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48