BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Ստանալ Հայաստան մուտքի վիզա

ՀՀ մուտքի վիզան օտարերկրացուն հնարավորություն է տալիս վիզայի վավերականության ժամկետներում մուտք գործել ՀՀ, գտնվել ՀՀ տարածքում և դուրս գալ այնտեղից՝ փաստաթղթում նշված պայմաններով և նպատակներով։

ՀՀ մուտքի վիզա ստանալու համար անհրաժեշտ է դիմել օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններ կամ հյուպատոսական հիմնարկներ, ինչպես նաև, կախված երկրից, հնարավոր է դիմել E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով կամ ՀՀ պետական սահմանին։ 

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
Օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
10-15 րոպե
Service cost
7-34 ԱՄՆ դոլար
Processing duration
3 աշխատանքային օր

Որոշ դեպքերում հնարավոր է ՀՀ մուտքի վիզա ստանալ առցանց՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության E-VISA համակարգի միջոցով։ Էլեկտրոնային վիզա կարող են ստանալ աշխարհի 73 պետությունների կողմից տրված սովորական անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք։

Առցանց դիմելու համար անհրաժեշտ է՝

  • սեղմել ''Apply for e-visa'' կոճակը, այնուհետև ընտրել անձնագրի տեսակն ու տրամադրող երկիրը և մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեն,
  • էլ․ հասցեին ուղարկված նամակում հաստատել էլ․ փոստի հասցեն,
  • բացվող էջում լրացնել պահանջվող տեղեկատվությունը, կցել պահանջվող փաստաթղթերի սկանավորված տարբերակները և հետևել հրահանգներին։

 

Էլեկտրոնային վիզա կարող են ստանալ աշխարհի 73 պետությունների կողմից տրված սովորական անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք։ Վիզայի անհրաժեշտությունը կարելի է ստուգել՝ այցելելով ՀՀ արտաքին գործերի նախարարության կայք (յուրաքանչյուր երկիր ընտրելիս անհրաժեշտ է թարմացնել էջը)։

 

Պահանջվող փաստաթղթեր

E-VISA էլեկտրոնային համակարգով դիմելու դեպքում անհրաժեշտ է՝
• լրացնել առցանց դիմում-հարցաթերթիկը,
• կցել անձնագիրը (կամ ճամփորդական փաստաթուղթը),
• կցել լուսանկարը,
• կատարել պետական տուրքի վճարումը։


Առկայության դեպքում խիստ ցանկալի է կցել նաև՝
• ինքնաթիռի տոմս,
• հյուրանոցի ամրագրում,
• տուրիստական ընկերության հրավեր,
• բանկային քաղվածք կամ որևէ այլ ապացույց ֆինանսական միջոցների առկայության մասին,
• առողջապահական (ճամփորդական) ապահովագրություն,
• անձնագրի այն էջերը, որոնք պարունակում են այլ պետությունների գործող կամ վերջին 3 տարիներին տրված վիզաներ կամ կացության կարգավիճակի քարտեր,
• այլ փաստաթղթեր։

 

E-VISA-ի դիմում մերժվելու դեպքում հնարավոր է նորից դիմել։ Անհրաժեշտ է պարզվել մերծման պատճառը, որի մասին ծանուցվում է էլ․ փոստով։ Եթե մերժման պատճառը եղել է պահանջվող փաստաթղթերը չկցելը կամ անձնական տվյալները սխալ մուտքագրելը, ապա կարելի է նորից դիմել՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը և ճիշտ տվյալները։ 

 

Ուշադրություն

ՀՀ մուտքի վիզան երկարաձգվում է միայն ՀՀ տարածքում՝ վիզայի ժամկետի ավարտից առաջ։ ՀՀ մուտքի վիզան երկարաձգելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն (հայտնի է նաև ОВИР անվանումը)։

 

Վիզայի ժամկետները, վճարման չափը և կարգը

ՀՀ մուտքի վիզա հնարավոր է ստանալ տարբեր ժամկետներով․ յուրաքանչյուր ժամկետի դեպքում վճարման չափը տարբեր է։ Վիզայի ժամկետներն ու վճարման չափերը հետևյալն են՝

  • մինչև 21 օրվա վիզա՝ 7 ԱՄՆ դոլար,
  • մինչև 120 օրվա վիզա՝ 34 ԱՄՆ դոլար։

 

Վճարումը կատարվում է առցանց՝ դիմումը ներկայացնելիս։ 

 

Տրամադրման ժամկետը

E-VISA-ն տրամադրվում է 3 աշխատանքային օրում։

 

Հղում օրենսդրությանը

Օտարերկրացիների մասին ՀՀ օրենք

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020,
+(374) 10 585980,
Viber:+(374) 41 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 60 620000,
WhatsApp, Viber: +(374) 55 620111
This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր