BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Ստանալ Հայաստան մուտք գործելու վիզա կամ E-VISA

ՀՀ մուտքի վիզան օտարերկրացուն հնարավորություն է տալիս վիզայի վավերականության ժամկետներում մուտք գործել Հայաստան, գտնվել ՀՀ տարածքում և դուրս գալ այնտեղից՝ փաստաթղթում նշված պայմաններով և նպատակներով։

Որոշ երկրների կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք կարող են ՀՀ մուտքի վիզա ստանալ առցանց՝ E-VISA համակարգի միջոցով։ Այն անձինք, որոնք նշված 73 երկրներից չեն, մուտքի վիզա ստանալու համար պետք է ֆիզիկապես դիմեն իրենց երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։

Իսկ արդեն Հայաստանում գտնվելու դեպքում մուտքի վիզան երկարաձգելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (տարածված է նաև ОВИР անվանումը)։

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
Օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
10 րոպե
Service cost
3,000-40,000 դրամ
Processing duration
Մինչև 15 օր

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության։


«Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է
՝
  • ընտրել այն երկրի դեսպանության կայքը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
  • էջի ձախ հատվածում սեղմել «Ամրագրել ժամադրություն» կոճակը,
  • բացվող պատուհանում ընտրել «Քաղաքացիության շնորհում կամ դադարեցում» տարբերակը,
  • ընտրել հասանելի օրերից և ժամերից ամենահարմար տարբերակը,
  • բացվող էջում լրացնել անձնական տվյալները և հաստատել ամրագրումը։


Տեղեկանալու համար, թե տվյալ երկրից Հայաստան ժամանելու համար՝

  • արդյոք պահանջվում է մուտքի վիզա, անհրաժեշտ է այցելել ՀՀ արտաքին գործերի նախարարության կայք (յուրաքանչյուր երկիր ընտրելիս անհրաժեշտ է թարմացնել էջը),
  • արդյոք պահանջվում է հրավեր, անհրաժեշտ է ստուգել հետևյալ ցանկը։ Ցանկում ներառված պետությունների քաղաքացիները կարող են վիզայի համար դիմել միայն արտասահմանում գտնվող ՀՀ դեսպանություններ կամ հյուպատոսական հիմնարկներ։ Այն երկրների քաղաքացիները, որոնցից հրավեր չի պահանջվում, և ովքեր ունեն E-VISA ստանալու հնարավորություն, կարող են նաև մուտքի վիզա ստանալ ՀՀ սահմանին։


Պահանջվող փաստաթղթերը

ՀՀ մուտքի վիզա ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • անձնագիր,
  • դիմում-հարցաթերթիկ,
  • 35x45 մմ չափսի մեկ գունավոր լուսանկար,
  • անչափահասի դեպքում՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագիրը և ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը,
  • լիազորված անձի դեպքում՝ լիազորագիրը և լիազորված անձի անձնագիրը,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը (մինչև 18 տարեկան անձանց դեպքում պետական տուրք չի գանձվում)։


Վիզան երկարաձգելու դեպքում վերոնշյալ փաստաթղթերի հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • երկարաձգման ենթակա ՀՀ մուտքի վիզան։


Վիզայի ժամկետները, վճարման չափը և կարգը

ՀՀ մուտքի վիզա հնարավոր է ստանալ տարբեր ժամկետներով․ յուրաքանչյուր ժամկետի դեպքում վճարման չափը տարբեր է։

Վիզայի ժամկետներն ու վճարման չափերը հետևյալն են՝

  • մինչև 21 օրվա վիզա՝ 3,000 դրամ,
  • մինչև 120 օրվա վիզա՝ 15,000 դրամ,
  • մինչև 60 օր գտնվելու իրավունքով և մինչև 6 ամիս վավերականության ժամկետով բազմակի մուտքի վիզա՝ 20,000 դրամ,
  • մինչև 120 օր գտնվելու իրավունքով և մինչև 1 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի վիզա՝ 40,000 դրամ։

Վճարումը կատարվում է առցանց եղանակով։


Տրամադրման ժամկետը

Մուտքի վիզան տրամադրվում է առավելագույնը 15 օրվա ընթացքում։


Հղում օրենսդրությանը

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Was this page useful?