BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Ստանալ Հայաստան մուտք գործելու վիզա կամ E-VISA

ՀՀ մուտքի վիզան օտարերկրացուն հնարավորություն է տալիս վիզայի վավերականության ժամկետներում մուտք գործել Հայաստան, գտնվել ՀՀ տարածքում և դուրս գալ այնտեղից՝ փաստաթղթում նշված պայմաններով և նպատակներով։

Որոշ երկրների կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք կարող են ՀՀ մուտքի վիզա ստանալ առցանց՝ E-VISA համակարգի միջոցով։ Այն անձինք, որոնք նշված 73 երկրներից չեն, մուտքի վիզա ստանալու համար պետք է ֆիզիկապես դիմեն իրենց երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։

Իսկ արդեն Հայաստանում գտնվելու դեպքում մուտքի վիզան երկարաձգելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (տարածված է նաև ОВИР անվանումը)։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
Օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
10-15 րոպե
Service cost
7-34 ԱՄՆ դոլար
Processing duration
3 աշխատանքային օր

Ստորև ներկայացված տեղեկատվությունը վերաբերում է միայն նշված 73 երկրներից ՀՀ ժամանող անձանց, իսկ այն անձինք, որոնք այդ երկրներից չեն, ՀՀ մուտքի վիզա ստանալու համար պետք է այցելեն իրենց երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։


E-VISA ստանալու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝

  • սեղմել ''Apply for e-visa'' կոճակը, այնուհետև ընտրել անձնագրի տեսակն ու տրամադրող երկիրը և մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեն,
  • էլ․ հասցեին ուղարկված նամակում հաստատել էլ․ փոստի հասցեն,
  • բացվող էջում լրացնել պահանջվող տեղեկատվությունը, կցել պահանջվող փաստաթղթերի սկանավորված տարբերակները և հետևել հրահանգներին։


Պահանջվող փաստաթղթերը

E-VISA ստանալու համար Էլեկտրոնային վիզաների համակարգում անհրաժեշտ է՝
• լրացնել առցանց դիմում-հարցաթերթիկը,
• կցել անձնագիրը (կամ ճամփորդական փաստաթուղթը),
• կցել լուսանկարը,
• կատարել պետական տուրքի վճարումը։


Առկայության դեպքում խիստ ցանկալի է կցել նաև՝
• ինքնաթիռի տոմս,
• հյուրանոցի ամրագրում,
• տուրիստական ընկերության հրավեր,
• բանկային քաղվածք կամ որևէ այլ ապացույց ֆինանսական միջոցների առկայության մասին,
• առողջապահական (ճամփորդական) ապահովագրություն,
• անձնագրի այն էջերը, որոնք պարունակում են այլ պետությունների գործող կամ վերջին 3 տարիներին տրված վիզաներ կամ կացության կարգավիճակի քարտեր,
• այլ փաստաթղթեր։


Վիզայի ժամկետները, վճարման չափը և կարգը

ՀՀ մուտքի վիզա հնարավոր է ստանալ տարբեր ժամկետներով․ յուրաքանչյուր ժամկետի դեպքում վճարման չափը տարբեր է։ Վիզայի ժամկետներն ու վճարման չափերը հետևյալն են՝

  • մինչև 21 օրվա վիզա՝ 7 ԱՄՆ դոլար,
  • մինչև 120 օրվա վիզա՝ 34 ԱՄՆ դոլար։


Վճարումը կատարվում է առցանց՝ դիմումը ներկայացնելիս։ 


Տրամադրման ժամկետը

E-VISA-ն տրամադրվում է 3 աշխատանքային օրում։

Էլեկտրոնային հարթակի միջոցով հնարավոր է հետևել դիմումի ընթացքին՝ սեղմելով ''Check application status'' կոճակը։

E-VISA-ի դիմումը մերժվելու դեպքում հնարավոր է կրկին դիմել։ Անհրաժեշտ է պարզել մերժման պատճառը, որի մասին անձին ծանուցվում է էլ․ փոստով։ Եթե մերժման պատճառը եղել է պահանջվող փաստաթղթերը չկցելը կամ անձնական տվյալները սխալ մուտքագրելը, ապա կարելի է նորից դիմել՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը և ճիշտ տվյալները։


Հղում օրենսդրությանը

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Was this page useful?