BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Ստանալ Հայաստան մուտքի վիզա

ՀՀ մուտքի վիզան օտարերկրացուն հնարավորություն է տալիս վիզայի վավերականության ժամկետներում մուտք գործել ՀՀ, գտնվել ՀՀ տարածքում և դուրս գալ այնտեղից՝ փաստաթղթում նշված պայմաններով և նպատակներով։

ՀՀ մուտքի վիզա ստանալու համար անհրաժեշտ է դիմել օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններ կամ հյուպատոսական հիմնարկներ, ինչպես նաև, կախված երկրից, հնարավոր է դիմել E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով կամ ՀՀ պետական սահմանին։ 

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
Օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
15 րոպե
Service cost
3,000-40,000 դրամ
Processing duration
Մինչև 15 օր

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,

  • «Հերթագրում ծառայություն ստանալու համար» էջում ընտրել գտնվելու երկիրը և հասանելի օրերից ու ժամերից նշել ամենահարմար տարբերակը:


Նախքան ՀՀ ժամանելն անհրաժեշտ է տեղեկանալ, թե որ երկրների քաղաքացիներից է պահանջվում ՀՀ մուտքի վիզա։ Վիզայի պահանջի առկայությունը կարելի է ստուգել՝ այցելելով ՀՀ արտաքին գործերի նախարարության կայք (յուրաքանչյուր երկիր ընտրելիս անհրաժեշտ է թարմացնել էջը)։ 

Որոշ երկրների քաղաքացիներ ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն հրավերի առկայության դեպքում։


Պահանջվող փաստաթղթեր

ՀՀ մուտքի վիզա ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
  • անձնագիր,
  • դիմում-հարցաթերթիկ,
  • 35x45 մմ չափսի մեկ գունավոր լուսանկար,
  • անչափահասի դեպքում՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագիրը և ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը,
  • լիազորված անձի դեպքում՝ լիազորագիրը և լիազորված անձի անձնագիրը,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը (մինչև 18 տարեկան անձանց դեպքում պետական տուրք չի գանձվում)։

 

ՀՀ մուտքի վիզան երկարաձգելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
  • անձնագիր,
  • դիմում-հարցաթերթիկ,
  • 35x45 մմ չափսի մեկ գունավոր լուսանկար,
  • երկարաձգման ենթակա ՀՀ մուտքի վիզան,
  • անչափահասի դեպքում՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագիրը և ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը,
  • լիազորված անձի դեպքում՝ լիազորագիրը և լիազորված անձի անձնագիրը,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը (մինչև 18 տարեկան անձանց դեպքում պետական տուրք չի գանձվում)։


Որոշ երկրների քաղաքացիներ կարող են ՀՀ մուտքի վիզա ստանալ միայն հրավերի առկայության դեպքում։ Այդ պետությունների քաղաքացիները կարող են վիզայի համար դիմել միայն արտասահմանում գտնվող ՀՀ դեսպանություններ կամ հյուպատոսական հիմնարկներ։

Վիզայի ժամկետները, վճարման չափը և կարգը

ՀՀ մուտքի վիզա հնարավոր է ստանալ տարբեր ժամկետներով․ յուրաքանչյուր ժամկետի դեպքում վճարման չափը տարբեր է։ Վիզայի ժամկետներն ու վճարման չափերը հետևյալն են՝

  • մինչև 21 օրվա վիզա՝ 3,000 դրամ,
  • մինչև 120 օրվա վիզա՝ 15,000 դրամ,
  • մինչև 60 օր գտնվելու իրավունքով և մինչև 6 ամիս վավերականության ժամկետով բազմակի մուտքի վիզա՝ 20,000 դրամ,
  • մինչև 120 օր գտնվելու իրավունքով և մինչև 1 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի վիզա՝ 40,000 դրամ։

Վճարումը կատարվում է Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։


Տրամադրման ժամկետը

ՀՀ մուտքի վիզան տրամադրվում է առավելագույնը 15 օր ժամկետում։

 

Հղում օրենսդրությանը

Օտարերկրացիների մասին ՀՀ օրենք

Պետական տուրքի մասին ՀՀ օրենք

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020,
+(374) 10 585980,
Viber:+(374) 41 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 60 620000,
WhatsApp, Viber: +(374) 55 620111
This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր