BETA

This site is new, your feedback will help us improve it.

People with disabilities

Ստանալ տնային խնամք

Ծրագրի շրջանակներում տնային պայմաններում աջակցություն է տրամադրվում խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
10-15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Մինչև 22 աշխատանքային օր
Տնային խնամք ստանալու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
 

Ծրագրի մասին

  • Ծրագիրն ապահովում է շահառուների անհատական սոցիալական կարիքներին համապատասխան կենցաղային, բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական օգնություն:
  • Ծառայությունները մատուցվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

Ներկայացվող պահանջները

Տնային խնամքի ծառայության կարող են դիմել 65 տարին լրացած միայնակ, չաշխատող տարեց կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձը։

Պահանջվող փաստաթղթերը

ՀՀ քաղաքացի լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը,
  • առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը՝ տրված համապատասխան բժշկական հաստատության (հաստատություններիկողմից,
  • ֆունկցիոնալության գնահատման որոշումը հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում։


ՀՀ-ում
 բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել․

  • ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,
  • առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը՝ տրված համապատասխան բժշկական հաստատության (հաստատություններիկողմից,
  • ֆունկցիոնալության գնահատման որոշումը հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Սոցիալական աշխատողը դիմումից հետո 10 օրվա ընթացքում կատարում է տնային այցելություն՝ դիմողի կարիքների գնահատման նպատակով:
  • 3 օրվա ընթացքում սոցիալական աշխատողը ներկայացնում է արձանագրություն և եզրակացություն միասնական սոցիալական ծառայության գրասենյակի ղեկավարին, որից հետո ղեկավարը 3 օրվա ընթացքում որոշում է կայացնում խնամք տրամադրելու կամ մերժելու մասին: Որոշման պատճենը ուղարկվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
  • Նախարարությունը հաշվառում է դիմողներին՝ ըստ հերթականության և խնամքի։
  • 6 աշխատանքային օրվա ընթացքում միասնական սոցիալական ծառայության գրասենյակը հասարակական կազմակերպության կողմից հատուկ մասնագետի է ուղեգրում անձին տնային պայմաններում խնամքի ծառայություն տրամադրման համար։

Հղում օրենսդրությանը

  • «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N 1601-Լ որոշում 

Իրավական ակերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Was this page useful?