BETA

This site is new, your feedback will help us improve it.

Driving and transport

Հանձնել վարորդական գործնական քննություն

Վարորդական վկայական ստանալու համար տեսական քննությունից հետո անհրաժեշտ է հանձնել նաև գործնական քննություն։

To use the service in person, please book your visit in advance.
Service cost
13,000 դրամ
Processing duration
15-45 րոպե

Գործնական քննությանը հերթագրվելու համար․

  • Այցելիր www.roadpolice.am:

  • Սեղմիր «Վարորդական վկայական» կոճակը, որը գտնվում է էկրանի կենտրոնում։

  • Բացված պատուհանում ընտրիր հաշվառման քննական բաժինը (ՀՔԲ)։ Հաշվի առ, որ գործնական քննությունը կարող ես հանձնել այն ՀՔԲ-ում, որտեղ հանձնել ես տեսական քննությունը։ 

  • Ընտրիր քննության տեսակը, այս դեպքում՝ գործնական։

  • Լրացրու Հանրային ծառայությունների համարանիշդ․ դա քո նույնականացման քարտի հակառակ կողմում նշված 10-նիշանոց թիվն է կամ սոցիալական քարտի համարը։

  • Լրացրու հեռախոսահամարդ։

  • Սեղմիր «Հերթագրվել» կոճակը։

 

Այս գործողությունները կատարելուց հետո հեռախոսահամարիդ կստանաս հաղորդագրություն այն մասին, որ հերթագրումը հաստատված է, և գործնական քննության օրվա և ժամի մասին քեզ լրացուցիչ կտեղեկացնեն։

Քո նախընտրելի ՀՔԲ-ի ծանրաբեռնվածության պատճառով գուցե մի քանի օր սպասելու կարիք լինի։ Գործնական քննության անցկացման առնվազն նախորդ օրը դու կստանաս ևս մեկ հաղորդագրություն քննության օրվա և ժամի վերաբերյալ։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00

Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝ +(374) 60 838302

Service provided by
ՀՀ ճանապարհային ոստիկանություն
Այս էջը օգտակա՞ր էր