This site is new, your feedback will help us improve it.
Հանձնել վարորդական գործնական քննություն
Վարորդական վկայական ստանալու համար տեսական քննությունից հետո անհրաժեշտ է հանձնել նաև գործնական քննություն։
Գործնական քննությանը հերթագրվելու համար անհրաժեշտ է․
-
այցելել www.roadpolice.am,
-
սեղմել «Վարորդական վկայական» կոճակը, որը գտնվում է էկրանի կենտրոնում,
-
բացված պատուհանում ընտրել հաշվառման քննական բաժինը (ՀՔԲ)։ Գործնական քննությունը հնարավոր է հանձնել այն ՀՔԲ-ում, որտեղ հանձնվել է տեսական քննությունը,
-
ընտրիր քննության տեսակը, այս դեպքում՝ գործնական։
-
լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ),
-
լրացնել հեռախոսահամարը,
-
սեղմել «Հերթագրվել» կոճակը։
Այս գործողությունները կատարելուց հետո նշված հեռախոսահամարին դիմումատուն հաղորդագրություն այն մասին, որ հերթագրումը հաստատված է, և գործնական քննության օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնեն։
Վճարման չափը և կարգը
Վարորդական գործնական քննության մասնակցության համար անհրաժեշտ է վճարել 3,000 դրամ և 10,000 դրամ պետական տուրք։
Վճարումներն իրականացվում են հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005163218։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Որակավորման տեսական, գործնական յուրաքանչյուր քննությունն ընդունելու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը),
-
10,000 դրամ պետական տուրքը բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900013150033։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Որակավորման տեսական, գործնական յուրաքանչյուր քննությունն ընդունելու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Նախընտրելի ՀՔԲ-ի ծանրաբեռնվածության պատճառով գուցե մի քանի օր սպասելու կարիք լինի։ Գործնական քննության անցկացման առնվազն նախորդ օրը դիմումատուն կստանա ևս մեկ հաղորդագրություն քննության օրվա և ժամի վերաբերյալ։
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության՝ 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշում։
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք։
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02