BETA

This site is new, your feedback will help us improve it.

Government and democracy

Ստանալ տեղեկատվություն պետական մարմիններից

Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և դա ստանալու նպատակով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինող մարմնին, այդ թվում՝ պետական կառավարման մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական հիմնարկներին, պետական և տեղական բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններին, հանրային նշանակության կազմակերպություններին, պաշտոնատար անձանց:

Տեղեկատվություն հնարավոր է ստանալ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր դիմումի հիման վրա։ 

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրացի քաղաքացիներ
Service cost
Անվճար
Processing duration
5-30 օր

Պահանջվող փաստաթղթերը

Պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու համար դիմողը պետք է ներկայացնի գրավոր հարցում՝ նշելով իր տվյալները՝

  • անուն,
  • ազգանուն,
  • քաղաքացիություն,
  • բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցե:

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Եթե հարցվող տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին տրամադրվում է հարցումը ստանալուց հետո մինչև 5-օրյա ժամկետում։
  • Եթե հարցվող տեղեկությունը հրապարակված է, ապա հարցումը ստանալուց հետո մինչև 5-օրյա ժամկետում դիմողը տեղեկացվում է, թե երբ և որտեղ է հրապարակվել այդ տեղեկատվությունը։
  • Եթե հարցվող տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում: Այդ մասին հարցումն ստանալուց հետո մինչև 5-օրյա ժամկետում էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։
  • Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում:

Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե․

  • դա չի պարունակում դիմողի վերաբերյալ օրենքով սահմանված բոլոր տվյալները,
  • պարզվում է, որ դիմողի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են,
  • դիմումը նույն անձի կողմից նույն տեղեկությունն ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացվում է երկրորդ անգամ։

Ուշադրություն

  • Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը։
  • Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան կամ մարդու իրավունքների պաշտպանին։


Վճարման չափը և կարգը

 Տեղեկության տրամադրումը անվճար է հետևյալ դեպքերում.

  • բանավոր հարցումներին պատասխանելիս,
  • մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս,
  • տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս,
  • տեղեկությունների տրամադրման մասին գրավոր հարցումներին պատասխանելիս, որոնց հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը,
  • տեղեկության տրամադրումը մերժելիս։


Ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն տրամադրած մարմինը կամ կազմակերպությունն այդ տեղեկությունը ստացած անձի գրավոր հարցման հիման վրա պարտավոր է անվճար տրամադրել ճշգրտված տվյալներով տեղեկություն:

Տեղեկատվության վճարման համար անհրաժեշտություն կարող է առաջանալ կոնկրետ դեպքերում։ Հանրային նշանակության կազմակերպություններն ինքնուրույն են որոշում տեղեկությունների տրամադրման համար գանձվող գումարի չափը, որը չի կարող գերազանցել պատճենման վճարի շուկայական արժեքը։


Հղում օրենսդրությանը

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
Տեղեկություն տնօրինող մարմին
Was this page useful?