BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Ստանալ տեղեկանք ՀԾՀ-ի մասին

Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) 10 նիշից բաղկացած եզակի համարանիշ է, որը տրամադրվում է ՀՀ քաղաքացիներին, ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիներին, ՀՀ-ում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց, փախստականներին։

Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը տրամադրում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես բնակչության պետական ռեգիստրը վարող մարմին: 

You will be directed to the "YesEm" national identification portal.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
5 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
3 րոպե

Տեղեկանքի տեսքով հանրային ծառայությունների համարանիշ տրվում է ՀՀ քաղաքացուն, եթե նա չունի սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ ունի նույնականացման քարտ, որում ՀԾՀ ամրագրված չէ։ ՀԾՀ է տրվում նաև ՀՀ-ում օրինական հիմքերով գտնվող օտարերկրացիներին և փախստական անձանց, եթե նրանք չունեն սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ և դիմել են հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար:

 

Առցանց դիմելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացվելուց հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել անձնական տվյալները,
  • նշել, թե ում համար է ներկայացվում դիմումը՝ անձամբ քաղաքացու, թե երեխայի,
  • սեղմել «Հանձնել դիմումը» կոճակը։


Մի քանի րոպե անց Հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ տեղեկանքը հնարավոր կլինի ներբեռնել անձնական էջի «Դիմումներ» բաժնից՝ սեղմելով «Ներբեռնել» կոճակը։ Տեղեկանքը կուղարկվի նաև նշված էլեկտրոնային փոստի հասցեին։

 

Վճարման չափը

ՀԾՀ-ի մասին տեղեկանքը տրամադրվում է անվճար։

 


Տրամադրման ժամկետը

Առցանց դիմելու դեպքում ՀԾՀ-ի մասին տեղեկանքը տրամադրվում է դիմելու պահից 3 րոպեների ընթացքում։

 


Հղում օրենսդրությանը

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենք

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

10:00 - 18:00
Հեռախոսահամար`

0-8000-2020
+(374) 10 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

09:00 - 17:00
Հեռախոսահամար`

+(374) 10 37-02-64

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր