This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ տեղեկանք ՀԾՀ-ի մասին
Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) 10 նիշից բաղկացած եզակի համարանիշ է, որը տրամադրվում է ՀՀ քաղաքացիներին, ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիներին, ՀՀ-ում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց, փախստականներին։
Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը տրամադրում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես բնակչության պետական ռեգիստրը վարող մարմին:
Տեղեկանքի տեսքով հանրային ծառայությունների համարանիշ տրվում է ՀՀ քաղաքացուն, եթե նա չունի սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ ունի նույնականացման քարտ, որում ՀԾՀ ամրագրված չէ։
ՀԾՀ է տրվում նաև ՀՀ-ում օրինական հիմքերով գտնվող օտարերկրացիներին և փախստական անձանց, եթե նրանք չունեն սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ և դիմել են հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար:
Հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ տեղեկանքը ֆիզիկապես ստանալու համար անհրաժեշտ է անձամբ ներկայանալ անձնագրային բաժանմունք։
Տեղեկանքի տեսքով ՀԾՀ տրամադրվում է նաև 16 տարին չլրացած երեխային՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի (հոգաբարձու, խնամակալ) ցանկությամբ։ Դրա համար անհրաժեշտ է դիմել երեխայի բնակության վայրի անձնագրային բաժանմունք։
Պահանջվող փաստաթղթերը
ՀԾՀ-ի մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր։
Վճարման չափը
ՀԾՀ-ի մասին տեղեկանքը տրամադրվում է անվճար։
Տրամադրման ժամկետը
Ֆիզիկապես դիմելու դեպքում ՀԾՀ-ի մասին տեղեկանքը տրամադրվում է անմիջապես։
Հղում օրենսդրությանը
«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենք
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Using different methods might take more time or cost more money.
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64