BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Ստանալ ՀՀ քաղաքացիություն արտասահմանում, եթե դիմողն ազգությամբ հայ է

Անձը կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե ազգությամբ հայ է։

Արտասահմանում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական ներկայացուցչություն՝ նախապես այց ամրագրելով։

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք
Filiing duration
10 րոպե
Service cost
1,000 դրամ
Processing duration
90 աշխատանքային օր

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության։


Անհրաժեշտ է «Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո
՝
  • ընտրել այն երկրի դեսպանության կայքը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
  • էջի ձախ հատվածում սեղմել «Ամրագրել ժամադրություն» կոճակը,
  • բացվող պատուհանում ընտրել «Քաղաքացիության շնորհում կամ դադարեցում» տարբերակը,
  • ընտրել հասանելի օրերից և ժամերից ամենահարմար տարբերակը,
  • բացվող էջում լրացնել անձնական տվյալները և հաստատել ամրագրումը։


Ներկայացվող պահանջները

Ազգությամբ հայ լինելու հիմքով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է՝

  • հաստատել ազգությամբ հայ լինելը, ընդ որում՝ հայերենին տիրապետելն ու ՀՀ Սահմանադրությանը ծանոթ լինելը պարտադիր չէ։


Պահանջվող փաստաթղթերը

Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում՝ ուղղված ՀՀ նախագահին,

  • անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները),

  • 35x45 մմ չափսի 6 լուսանկար,

  • ծննդյան վկայականը և դրա պատճենը,

  • ազգությունը հաստատող փաստաթուղթը (ընտանիքի անդամներից որևէ մեկի ծննդյան վկայականը, անձնագիրը կամ անձը հաստատող որևէ այլ փաստաթուղթ կամ սփյուռքի որևէ համայնքի եկեղեցական կառույցի կողմից տրված և դեսպանության կամ հյուպատոսության կողմից հաստատված մկրտության վկայականը),

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։


Վճարման չափը և կարգը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով։


Տրամադրման ժամկետը և կարգը

Անձի դիմումը դիտարկվում է այն ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օրվա ընթացքում, ինչից հետո դիմողն էլեկտրոնային հաղորդագրությամբ տեղեկացվում է քաղաքացիություն ստանալու դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ։

Դիմումի ընթացքին հնարավոր է հետևել առցանց (դիմումը ներկայացնելուց հետո էլեկտրոնային հաղորդագրությամբ ստացված դիմումի համարով

Քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարվելուց հետո ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է կրկին դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն։ ՀՀ-ում տպագրված անձնագիրը տվյալ երկիր ուղարկվում է Արտաքին գործերի նախարարության կողմից։


Հղում օրենսդրությանը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Was this page useful?