This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ ԵԱՏՄ մաքսային տարածքով սահմանափակ արտահանվող և Կարմիր գրքերում գրանցված վայրի կենդանիներ (բույսեր) արտահանելու լիցենզիա
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարածքով, անդամ պետությունների Կարմիր գրքերում ընդգրկված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիներ (բույսեր) արտահանելու համար անհրաժեշտ է ստանալ լիցենզիա։
Սահմանափակ տեղափոխմամբ կենդանիների, բույսերի և այլ ապրանքների ցանկը սահմանված է Կառավարության 2014 թվականի N 1524-Ն որոշմամբ (իրավական ակտը հնարավոր է գտնել arlis.am-ում)։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Լիցենզիան ստանալու համար անհրաժեշտ է առցանց դիմում ներկայացնել ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակի միջոցով։
Առցանց հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
- նույնականացումից հետո բացվող էջի «Միասնական հայտ» բաժնում ընտրել «Արտահանում» տարբերակը,
- բացվող էջի վերին աջ անկյունում սեղմել «Նոր հայտ» կոճակը,
- բացվող էջի ստորին հատվածի «Արտահանող» բաժնում ինքնաշխատ ձևով կլրացվեն արտահանողի տվյալները,
- սեղմել էջի վերին հատվածի «Ապրանքներ» կոճակը, այնուհետև՝ «Ավելացնել ապրանքատեսակ»,
- լրացնել ապրանքատեսակի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը և պահպանել այն,
- էջի վերին հատվածի «Կից փաստաթղթեր» բաժնում վերբեռնել պահանջվող փաստաթղթերը,
- որից հետո անհրաժեշտ է սեղմել էջի վերին աջ անկյունում գտնվող «Ձևավորել» կոճակը։
Պահանջվող փաստաթղթերը
Լիցենզիան ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
-
հայտ,
-
վայրի բույսի կամ կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ (հավաք, մթերում, գնում, որս և այլն),
-
արտաքին առևտրային գործարք իրականացնելու դեպքում՝ արտահանողի և ներմուծողի միջև պայմանագրի (համաձայնագրի) պատճենը, բացակայության դեպքում՝ կողմերի միջև համագործակցության մտադրության վերաբերյալ որևէ այլ փաստաթղթի պատճենը, իսկ մնացած բոլոր դեպքերում՝ ներմուծող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը (պատճենը),
-
պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային անդորրագիրը։
Լիցենզիայի չտրամադրման հիմքերը
Լիզենզիա ստանալու հայտը չի հաստատվում, եթե՝
-
չեն ներկայացվել պահանջվող բոլոր փաստաթղթերը կամ տվյալները, ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ,
-
լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված։
Վճարման չափը և կարգը
Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել բանկային փոխանցմամբ 900005000840 հաշվեհամարին։
Տրամադրման ժամկետը և կարգը
Լիցենզիան տրամադրվում է հայտը ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու դեպքում հայտը նախարարության կողմից ուղարկվում է դիմողին՝ լրամշակման։
Մեկանգամյա լիցենզիան տրամադրվում է 1 տարվա գործունեության համար՝ բացառապես այն ապրանքների, որոնց համար սահմանվել են արտահանման (ներմուծման) քվոտաներ (գործում է մինչև այն օրացույցային տարին, որի համար սահմանվել է քվոտան)։
Հղում օրենսդրությանը
-
ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշում
-
ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշում
-
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)