BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Ստանալ Հայաստան վերադառնալու վկայական անչափահասի համար

ՀՀ վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որն անձին տրամադրվում է շտապ ՀՀ վերադառնալու նպատակով։ Այն տրամադրվում է անձին, եթե սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթը կորել կամ գողացվել է, ժամկետանց է, օգտագործման համար ոչ պիտանի կամ ընդհանրապես չի տրամադրվել։

ՀՀ քաղաքացու դեպքում սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթը անձնագիրն է, իսկ փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում՝ ՀՀ-ի կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ առցանց այցի ամրագրմամբ, ինչպես նաև դեսպանություն կամ հյուպատոսություն այցելելու հնարավորություն չունենալու դեպքում տեսակապով նույնականացվելով։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Filiing duration
15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
1 աշխատանքային օր

Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ այնպիսի հեռավոր վայրում, որտեղից հնարավոր չէ կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա նա կարող է տեսակապով դիմել ՀՀ վերադարձի վկայական ստանալու համար։

Մինչև 16 տարեկան անձի դիմումը ներկայացնում է նրա ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը (հոգաբարձուն կամ խնամակալը)։


Տեսակապով վերադարձի վկայական ստանալու համար անհրաժեշտ է նախապես էլեկտրոնային նամակի միջոցով հայտ ներկայացնել համապատասխան դեսպանություն կամ ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն: Անհրաժեշտ է լրացնել հայտի ձևը և այն ուղարկել համապատասխան դեսպանության էլ․փոստի հասցեին կամ ՀՀ արտաքին գործերի նախարարության [email protected] էլ․ փոստի հասցեին։

Վարչության աշխատակիցը 2 օրվա ընթացքում էլեկտրոնային նամակի միջոցով քաղաքացուն առաջարկում է տեսազանգն անցկացնելու օր և ժամ, տրամադրում տեղեկատվություն անհրաժեշտ տեխնիկական պայմանների, ներկայացվող փաստաթղթերի և այլ մանրամասների վերաբերյալ։

Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է համապատասխան դեսպանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում-հարցաթերթիկ,
  • 35x45 մմ չափսի 2 լուսանկար։


Առկայության դեպքում ցանկալի է ներկայացնել նաև՝

  • ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի, կորած կամ գողացված ՀՀ քաղաքացու անձնագրի կամ ՀՀ-ի կողմից տրված ճամփորդական փաստաթղթի պատճենը,
  • տեղեկանք տվյալ բնակավայրի ոստիկանությունից կամ այլ իրավասու մարմնից՝ անձնագրի կորստի կամ գողության, կողոպուտի կամ այլ հանցագործության կամ որևէ աղետի հետևանքով անձնագիրը կորցնելու մասին։


Եթե երեխան չի ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • ՀՀ կամ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված ծննդյան վկայականի բնօրինակը կամ դրա՝ նոտարի հաստատումով պատճենը,
  • ծնողների անձնագրերի կամ նույնականացման քարտերի բնօրինակները։


Վճարման չափը և կարգը

ՀՀ վերադարձի վկայականն անչափահասներին տրամադրվում է անվճար։


Տրամադրման ժամկետը և կարգը

Վերադարձի վկայականը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։

Անձին տեսակապով նույնականացնելուց հետո ՀՀ ԱԳՆ-ն երեխայի վկայականի բնօրինակը փոստային առաքմամբ ուղարկում է դիմողի հասեով։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2011 թվականի մարտի 24-ի N 297-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
You can access the same service through these available methods.

Be aware that using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Was this page useful?