BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Ստանալ անչափահասի՝ Հայաստան վերադարձի վկայական

ՀՀ վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որն անձին տրամադրվում է շտապ ՀՀ վերադառնալու նպատակով՝ սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթղթի կորցված, գողացված, ժամկետանց, օգտագործման համար ոչ պիտանի լինելու կամ ընդհանրապես տրամադրված չլինելու դեպքերում։ ՀՀ վերադարձի վկայականը տրվում է 30 օր ժամկետով՝ չափահաս և անչափահաս անձանց։

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
1 աշխատանքային օր

ՀՀ վերադարձի վկայական ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ` նախապես առցանց այց ամրագրելով։

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության:

Առցանց այց ամրագրելու համար անհրաժեշտ է՝
  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջի «Հերթագրման ծառայության մանրամասներ» դաշտում ընտրել այն երկիրը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
  • Երկիրն ընտրելուց հետո ավտոմատ կերպով մնացած դաշտերում կլրացվի ՀՀ համապատասխան դեսպանության կամ հյուպատոսության հասցեն,
  • «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։

 

Արտերկրում գտնվող մինչև 16 տարեկան քաղաքացու դիմումը պետք է ներկայացնի ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը (հոգաբարձուն կամ խնամակալը)։ 16-18 տարեկան քաղաքացիները կարող են դիմել անձամբ, իսկ 18 տարին լրացած անձինք կարող են դիմել նաև լիազորված անձի միջոցով։


Պահանջվող փաստաթղթեր

 

Անչափահաս անձի Հայաստան վերադարձի վկայական ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում-հարցաթերթիկ,
  • 35x45 մմ չափսի 2 լուսանկար,
  • ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագիր ներկայացնելու դեպքում դրա լուսապատճենը,
  • անձնագրի բացակայացության դեպքում կորած կամ գողացված ՀՀ քաղաքացու անձնագրի լուսապատճենը կամ դրա՝ նոտարի հաստատումով լուսապատճենները (առկայության դեպքում),
  • ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած չլինելու դեպքում ՀՀ կամ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված ծննդյան վկայականի բնօրինակը կամ դրանց լուսապատճենները,
  • ծնողների անձնագրերի կամ նույնականացման քարտերի բնօրինակները։

Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում լիազորված անձը պետք է նաև ներկայացնի՝

  • լիազորագիր, որը պարտադիր չէ, որ լինի նոտարական վավերացումով (լիազորագրի իսկության հարցում կասկած առաջանալու դեպքում դիվանագիտական ծառայության մարմինը կարող է կապվել լիազորող անձի հետ՝ լրացուցիչ հավաստում ստանալու համար),
  • իր անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը։

Ուշադրություն

Եթե ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագիր ներկայացնելիս կասկած է առաջանում՝ արդյոք դիմողը անձնագրում պատկերված անձն է, ապա հյուպատոսական հիմնարկը վերադարձի վկայական տալու էլեկտրոնային հարցում է ուղարկում անձնագրային բաժանմունք։ Այս դեպքում վկայականը տրամադրվում է 5-15 աշխատանքային օրվա ընթացքում՝ պայմանավորված լրացուցիչ ստուգումներով։

 

Վճարման չափը

ՀՀ վերադարձի վկայականը անչափահասներին տրամադրվում է անվճար։


Տրամադրման ժամկետը

ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374 10) 58-59-80, 
Viber: (+374 41) 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 62-00-00, 
WhatsApp, Viber
(+374 55) 62-01-11
Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր