This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ էլեկտրոնային թվային ստորագրություն
Թվային ստորագրությունը ձեռագիր ստորագրության թվային համարժեքն է։ Այն էլեկտրոնային փաստաթղթերն առցանց վավերացնելու անվտանգ, արագ ու վստահելի միջոց է, որը թույլ է տալիս բացառել ստորագրության կեղծումները։
Ներկայացվող պահանջները
ՀՀ քաղաքացի լինելու դեպքում՝
-
ունենալ վավեր նույնականացման քարտ (որը տրամադրվել է մինչև 2023 թվականի փետրվարի 15), ինչպես նաև քարտի PIN և PUK ծածկագրերը,
- ունենալ նույնականացման քարտն ընթերցող սարք,
Օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում՝
-
ունենալ կացության քարտ կամ անձնագիր,
-
ստանալ հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ տեղեկանք,
Ուշադրություն
Թվային ստորագրության համակարգչային ծրագրերը հասանելի են միայն Windows օպերացիոն համակարգերով։
Թվային ստորագրությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է՝
- www.ekeng.am կայքից տեղադրել անհրաժեշտ ծրագրերը,
- ակտիվացնել նույնականացման քարտի PIN և PUK կոդերը,
- կատարել տարեկան սպասարկման վճարը։
Վճարման չափը և կարգը
Թվային ստորագրության համար անհրաժեշտ է վճարել՝
- 3,000 դրամ (1 տարի ժամկետով)՝ ՀՀ քաղաքացիների համար (վճարումը հնարավոր է կատարել TelCell, Idram, EasyPay, Mobidram վճարային տերմինալների և ekeng.am կայքում բացված հաշվի միջոցով):
- 30,000 դրամ (3 տարի ժամկետով)՝ օտարերկրյա քաղաքացիների համար (վճարումը հնարավոր է կատարել բանկային փոխանցմամբ`
ԷԿԵՆԳ ՓԲԸՀՎՀՀ-02707093
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
Հ/Հ 15700-04596000500
Նպատակ դաշտում նշելով ՀԾՀ, անուն, ազգանուն
Տրամադրման ժամկետը և կարգը
Էլեկտրոնային թվային ստորագրությունն ավտոմատ ակտիվանում է վճարումն իրականացնելուց անմիջապես հետո։
Հղում օրենսդրությանը
«Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենք (օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում)
Հեռախոսահամար՝
(+374) 060 46-04-05
Հեռախոսահամար՝
(+374) 060 46-45-04
Հեռախոսահամար՝
(+374) 060 46-04-05
Հեռախոսահամար՝
(+374) 060 46-45-04