This site is new, your feedback will help us improve it.
Ծանուցել ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության մասին
Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման նպատակն է նպաստել շուկայական հարավբերությունների կարգավորմանը և սպառողների իրավունքների պաշտպանությանը։
Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է ներկայացնել ծանուցում և ստանալ համապատասխան թույլտվություն:
Ներկայացվող պահանջները
- Ծանուցում անհրաժեշտ է ներկայացնել ծանուցման ենթակա գործունեության յուրաքանչյուր տեսակի համար, որոնց ցանկը սահմանված է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենք-ով (օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում)։
Պահանջվող փաստաթղթերը
Ծանուցման իրավունք ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- հայտ,
-
իրավաբանական անձանց դեպքում՝ կազմակերպության անվանումը,
-
պետական գրանցման համարը,
-
գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը,
-
ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել,
-
հորատումն իրականցնող ընկերության տվյալները,
-
ֆիզիկական անձանց դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,
-
բնակության կամ հաշվառման վայրը,
-
գործունեության իրականացման վայրը,
-
պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի համարը),
-
ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել,
-
պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Թույլտվության չտրամադրման հիմքերը
Թույլտվությունը կարող է չտրամադրվել, եթե՝
-
ներկայացված փաստաթղթերը թերի են, կեղծ կամ խեղաթյուրված կամ չեն համապատասխանում անհրաժեշտ պահանջներին,
-
դիմող անձն իրավունք չունի զբաղվել ծանուցման ենթակա գործունեության տեսակով։
Վճարման չափը և կարգը
Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության համար թույլտվություն ստանալու նպատակով անհրաժեշտ է վճարել 200,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել բանկային փոխանցմամբ 900005169298 հաշվեհամարին։
Տրամադրման ժամկետը և կարգը
Թույլտվությունը տրամադրվում է ծանուցումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման դեպքում հարկավոր է ներկայացնել նոր ծանուցում` նշելով ծանուցման մեջ ներառվող տեղեկությունները և նոր վայրը:
Ծանուցված գործունեությունը կարող է կասեցվել խախտումների հայտնաբերման դեպքում՝ կատարվելու օրվանից հետո 3 երեք ամսվա ընթացքում, տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից հետո՝ 3 երեք ամսվա ընթացքում։
1 տարվա ընթացքում երկու անգամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման դեպքում գործունեության իրավունքը դադարեցվում է։
Հղում օրենսդրությանը
-
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր՝
10։00-18։00
Հեռախոսահամար՝
0-8000-2020, +(374) 10 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5460)
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր՝
10։00-18։00
Հեռախոսահամար՝
0-8000-2020, +(374) 10 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5460)