This site is new, your feedback will help us improve it.
Անցնել ժամանակավոր հյուպատոսական հաշվառում մինչև 183 օր արտասահմանում գտնվելու դեպքում
ՀՀ-ից մեկնող կամ ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիները կարող են հյուպատոսական հաշվառում անցնելու միջոցով իրենց անձնական տվյալները կամավոր կերպով հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:
Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովելու, քաղաքացիական պարտականությունները հեշտացնելու և բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով։
Հյուպատոսական հաշվառում կարող են անցնել ՀՀ բոլոր քաղաքացիները՝ անկախ տարիքից։ Մինչև 16 տարեկան քաղաքացիների դեպքում դիմումը պետք է ներկայացնի երեխայի ծնողը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն, իսկ անգործունակ քաղաքացիների դեպքում՝ անձի խնամակալը (այս դեպքում անձը հաշվառվում է խնամակալի հյուպատոսական հաշվառման հասցեով)։
Ժամանակավոր (մինչև 183 օր ժամկետով) հյուպատոսական հաշվառում անցնելու դեպքում ՀՀ քաղաքացին շարունակում է հաշվառված մնալ իր՝ ՀՀ-ում ունեցած հաշվառման հասցեով։ Հաշվառում անցնելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն դիմում՝ լրացնելով անձնական տվյալները։
Առցանց այց ամրագրելու համար անհրաժեշտ է՝
- նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- բացվող էջի «Հերթագրում ծառայություն ստանալու համար» բաժնում լրացնել պահանջվող տեղեկատվությունը և ավարտել այցի ամրագրումը։
Պահանջվող փաստաղթղթերը
Նախատեսված այցի օրն անհրաժեշտ է ներկայացնել անձնական տվյալները պարունակող դիմումը՝ թղթային եղանակով։
Ներկայացված անձնական տվյալների (երկիր, քաղաք, էլ-փոստ, հեռախոս) միջոցով նախարարությունը արտակարգ իրավիճակում կապվում է քաղաքացիների հետ, կարևոր տեղեկություններ հաղորդում, ինչպես նաև տրամարդում անվտանգության վերաբերյալ խորհրդատվություն։
Ուշադրություն
Հյուպատոսական հաշվառման կանգնելու ժամանակ ներկայացվող տվյալները պաշտպանված են օրենքով և կարող են օգտագործվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։
Վճարման չափը
Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է անվճար։
Տրամադրման ժամկետը և կարգը
Ֆիզիկապես՝ այցի ամրագրմամբ դիմելու դեպքում հյուպատոսական հաշվառումն իրականացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Իրականացվում է տվյալների և փաստաթղթերի համապատասխանության ստուգում, որից հետո դրանք մուտքագրվում են ավտոմատացված համակարգ՝ դիմումն ընդունած դիվանագիտական ներկայացուցչության կամ նախարարության կողմից։ Արդյունքում տեղի է ունենում անձի հյուպատոսական հաշվառման գրանցումը։
Հղում օրենսդրությանը
«Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենք
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենք
2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 1000-Ն ՀՀ կառավարության որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
Using different methods might take more time or cost more money.
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11