BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Ստանալ ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման լիցենզիա

ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և  գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեությամբ կարող են զբաղվել այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր ունեն համապատասխան լիցենզիա (այսուհետ՝ լիցենզիա) և լիցենզիայի ներդիր (ներդիրներ):

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Filiing duration
10-15 րոպե
Service cost
200,000 ՀՀ դրամ
Processing duration
23 աշխատանքային օրվա ընթացքում

Ինչպես դիմել

Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացում (այսուհետ՝ լիցենզիա) ստանալու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա, ինչպես նաև լիցենզիայի ներդիրներ ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:

 

Պահանջները, որոնց անհրաժեշտ է բավարարել

Անհրաժեշտ է նախարարություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • ավտոտրանսպորտային միջոցների թափքը, այն կրող հիմնակմախքը, կանգնակները չպետք է ունենան ճաքեր, մեխանիկական վնասվածքներ, միջանցիկ քայքայումներ (կոռոզիաներ), հատկապես գազաբալոնների և գազաբալոնային սարքավորումների հետագա ամրացման տեղերում,
  • գազաբալոնների և այլ հանգույցների ամրացման տեղերում նորոգման ներգործություններ (լրացուցիչ եռակցման կարեր, հարթությունների տարբեր մակարդակներ) չեն թույլատրվում:

 

Պահանջվող փաստաթղթերը

Լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (միայն անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուների դեպքում),
  • սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրում և գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնելու համար նախատեսված արտադրական բազայի սեփականության կամ օգտագործման իրավունքի ձեռքբերումը հաստատող վկայականի և պայմանագրի պատճենը և հատակագիծը,
  • գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու և (կամ) պարբերաբար վկայագրելու աշխատանքների կատարման համար ներգրավվող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորման փաստաթղթերի պատճենները,
  • սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման համար օգտագործվող չափման միջոցների՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով չափագիտության լիազոր մարմնի կողմից տրամադրված ստուգաչափման վկայականները,
  • որպես արտադրական վտանգավոր օբյեկտ՝ հայտատուի կողմից ներկայացված արտադրական բազայի վերաբերյալ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված փորձագիտական եզրակացությունը,
  • արտադրական բազայի հիմնական տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության մասին տեղեկանք՝ համաձայն N 6 ձևի:

 

Վճարման չափը և կարգը

Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն  իրականացնելու նպատակով պետական տուրքը գանձվում է տարեկան 100.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005002358):

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» օրենքով և սույն կարգով սահմանված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում։ Լիցենզիան տրվում է մեկ օրինակով, անժամկետ։

 

Հղում օրենսդրությանը

Լիցենզավորման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերն են՝
  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
  • ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N1998-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N1283-Ն որոշումը:

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
 
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
You can access the same service through these available methods.

Be aware that using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Was this page useful?