This service is only available offline, we are working on an online version
BETA
This site is new, your feedback will help us improve it.
People with disabilities
Ստանալ աուտիզմ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում
Ծրագրի շրջանակում իրականացվում է աուտիզմ ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցում ցերեկային կենտրոնում` ապահովելով աուտիզմ ունեցող անձանց` համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը։
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
15-20 րոպե
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Ծրագրի մասին
- Ծրագրի շրջանակներում շահառուներին սոցիալ-վերականգնողական ծառայություններ են մատուցվում ցերեկային կենտրոնում` ապահովելով նրանց` համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը, սոցիալական ներառումը հասարակություն, կանխարգելելով մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:
- Ցերեկային կենտրոններում գործում են խմբակներ: Շահառուները ըստ գնահատված կարիքի և կարողությունների՝ համապատասխան խմբակներում ձեռք են բերում տարրական, նախնական մասնագիտական գիտելիքներ, արհեստագործական հմտություններ, որը նպաստում է նրանց զբաղվածությանը և անկախ կյանքի հմտությունների ձևավորմանը:
- Ծառայությունները մատուցվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։
Պահանջվող փաստաթղթերը
ՀՀ քաղաքացի լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել․
- անձնագիր կամ նույնականացման քարտ, մինչև 16 տարեկան երեխաների դեպքում` ծննդյան վկայականը,
- նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը,
- առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը՝ տրված բժշկական հաստատության կոցմից,
- ֆունկցիոնալության գնահատման որոշումը հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում։
ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել․
- ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,
- առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը՝ տրված բժշկական հաստատության կողմից,
- ֆունկցիոնալության գնահատման որոշումը հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում։
Տրամադրման ժամկետը և կարգը
Ծառայության տրամադրման ժամկետը և կարգը անհրաժեշտ է ճշտել այն հասարակական կազմակերպության հետ, որտեղ ուղղորդվել է դիմողը միասնական սոցիալական ծառայության կենտրոնի կողմից։
Հղում օրենսդրությանը
- «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N 1601-Լ որոշում
Իրավական ակերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
(+374) 010 56-53-83
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
15-20 րոպե
Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
(+374) 010 56-53-83
Was this page useful?