BETA

This site is new, your feedback will help us improve it.

Driving and transport

Մասնակցել «Առանձնահատուկ» տեսակի համարանիշերի աճուրդին

Տրանսպորտային միջոցների հաշվառման «Առանձնահատուկ» համարանիշերը արժեքով, տառերի և թվերի համադրությամբ տարբերվում են «Մեծ պահանջարկ ունեցող» համարանիշերից, և դրանց օգտագործման իրավունքը ստանալու համար կազմակերպվում է աճուրդ։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
15-20 րոպե

Էլեկտրոնային աճուրդի հարթակում գրանցվելու համար անհրաժեշտ է՝ 

  • այցելել auction.mia.gov.am,

  • ընտրել «Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մուտք» բաժինը,

  • սեղմել էջի ներքևում գտնվող «Գրանցվել» կոճակը,

  • բացվող պատուհանում լրացնել պահանջվող տվյալները և ստեղծել գաղտնաբառ։

Գրանցումը հաջողությամբ ավարտին հասցնելու համար նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է  գրանցումը հաստատող նամակ, որտեղ անհրաժեշտ է սեղմել «Ակտիվացնել» կոճակը։

Համակարգ հաջողությամբ մուտք գործելուց հետո անհրաժեշտ է լրացնել համապատասխան տվյալները՝

  • հանրային ծառայության համարանիշ կամ հարկ վճարողի հաշվառման համարանիշ,

  • հեռախոսահամար, որին կուղարկվի հաստատման կոդ,

  • գաղտնաբառ,

  • սեղմել «Մուտք» կոճակը։

Քվեարկությանը մասնակցելու համար․

  • սեղմել մենյուի «Քվեարկություն» ներդիրին,

  • լրացնել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը,

  • սեղմել «Քվեարկել» կոճակը։

Կայքի «Ազատ համարանիշների որոնում» բաժնում հնարավոր է տեղեկանալ տրանսպորտային միջոցների ազատ հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների մասին։ 

Նախընտրելի համարանիշի առկայության մասին տեղեկանալու համար անհրաժեշտ է․

  • Սեղմել «Կատարել» կոճակը։

  • Մուտքագրել նախընտրելի համարը։

  • Սեղմել «Ստուգել առկայությունը» կոճակը։

Կայքի գլխավոր էջում օգտատերը կարող է ծանոթանալ նաև առկա համարանիշերին, իսկ «Ապագա սպասվելիք աճուրդներ» բաժնում՝ կայանալիք աճուրդներին։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020, +(374) 10-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` + 374 10 54-69-14, + 374 10 54-69-12
Service provided by
ՀՀ ներքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր