BETA

This site is new, your feedback will help us improve it.

Driving and transport

Մասնակցել «Առանձնահատուկ» տեսակի համարանիշի աճուրդին

«Առանձնահատուկ» համարանիշը մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից տարբերվում է տառերի ու թվերի համադրությամբ, օրինակ՝ ՕՕ++ՕՕՕ և դրա տարբեր կոմբինացիաներ։ «Առանձնահատուկ» համարանիշի օգտագործման իրավունքը ստանալու համար կազմակերպվում է աճուրդ։ 

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
15-20 րոպե

Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշի օգտագործման առաջնահերթության իրավունքը ստանալու համար իրականացվում է աճուրդ։ 

«Առանձնահատուկ» համարանիշ ձեռք բերելու համար անհրաժեշտ է մասնակցել քվեարկությանը և դրա արդյունքներով ձևավորել այն համարանիշների ցանկը, որոնք քվեարկության արդյունքներով կդրվեն աճուրդին։ 


Էլեկտրոնային աճուրդի հարթակում գրանցվելու համար անհրաժեշտ է՝ 

  • այցելել auction.mia.gov.am,

  • ընտրել «Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մուտք» բաժինը,

  • սեղմել էջի ներքևում գտնվող «Գրանցվել» կոճակը,

  • բացվող պատուհանում լրացնել պահանջվող տվյալները և ստեղծել գաղտնաբառ։

Գրանցումը հաջողությամբ ավարտին հասցնելու համար նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է գրանցումը հաստատող նամակ։


Համակարգ հաջողությամբ մուտք գործելուց հետո անհրաժեշտ է՝

  • Փնտրել ու ստուգել նախընտրելի համարի առկայությունը,
  • քվեարկել նախընտրելի համարանիշի օգտին,
  • մասնակցել տվյալ համարանիշի աճուրդին,
  • առաջարկել ամենաբարձր գինը,
  • դառնալ համարանիշի սեփականատեր։


Նախընտրելի համարանիշի աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է քվեարկել դրա օգտին։ Աճուրդին մասնակցում են ամենաշատ քվեարկություն ստացած համարանիշները։

Նախընտրելի համարանիշի աճուրդի մասին նախապես ծանուցվում են քվեարկողները՝ տեղեկացվելով դրա անցկացման օրվա և ժամի մասին։

Աճուրդի ընթացքում բոլոր մասնակիցները առաջարկում են համարանիշի համար արժեքներ։ Ամենաբարձր արժեք առաջարկող մասնակիցը ստանում է տվյալ համարանիշը գնելու իրավունք։ 


Հղում օրենսդրությանը՝ 

  • ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 2205-Ն որոշում
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար`
+374 10 54-69-14
+374 10 54-69-12
Service provided by
ՀՀ ներքին գործերի նախարարություն
Was this page useful?