BETA

This site is new, your feedback will help us improve it.

Ինչպե՞ս ստանալ աջակցություն այգեհիմնման համար

Ուղեցույցը պարունակում է մանրամասն տեղեկություններ պետության կողմից գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրվող աջակցության տեսակների վերաբերյալ, որոնք ուղղված են՝

  • խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնմանը,
  • ոռոգման արդիական համակարգերի և ջրավազանների կառուցմանը կամ ընդլայնմանը,
  • բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը,
  • ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի (ծնեբեկ, բրյուսելյան և պեկինյան կաղամբ, ցուկինի, քաղցր եգիպտացորեն և այլն) մշակմանը:

Աջակցությունը տրամադրվում է վարկերի տոկոսադրույքների մարման (սուբսիդավորման) միջոցով։

Աջակցությունից օգտվելու հաջորդական քայլերը

  1. Քայլ 1

    Ներկայացնել աջակցություն ստանալու դիմում

    Ծրագրին դիմելու համար նախ անհրաժեշտ է բանկ կամ վարկային կազմակերպություն ներկայացնել վարկունակության գնահատման համար պահանջվող փաստաթղթերը։

  2. Քայլ 2

    Ներկայացնել վարկի ստացման համար պահանջվող փաստաթղթերը

    Վարկունակության գնահատման դրական եզրակացության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթեր վարկի ստացման համար։ 

  3. Քայլ 3

    Իրականացնել այգեհիմնման աշխատանքներ

    Վարկը ստանալուց հետո սահմանված ժամկետում իրականացնել նախատեսված աշխատանքները՝ այգեհիմնում, ոռոգման համակարգերի կամ կարկտապաշտպան ցանցերի ներդրում և այլն։

  4. Քայլ 4

    Ներկայացնել աշխատանքները հիմնավորող փաստաթղթերը

    Անհրաժեշտ է կատարված աշխատանքները հիմնավորող փաստաթղթերը ներկայացնել բանկ կամ վարկային կազմակերպություն:

Վարկերի տոկոսադրույքների մասնակի փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ դեպքերում․

  • 0․5-500 հա տարածքում այգի հիմնելու և առաջին տարվա ընթացքում այգին խնամելու ծախսերի համար, ընդ որում՝ եթե այգու մակերեսը 0․5 հա է, ապա յուրաքանչյուր պտղատեսակի համար նախատեսվում է հիմնել մեկ ամբողջական այգի,
  • 0.5 և ավելի հա տարածքում ոռոգման արդիական համակարգեր ներդնելու համար,
  • 0.5 և ավելի հա տարածքում մինչև 100,000 մ³ ծավալով ջրավազաններ կառուցելու կամ ընդլայնելու համար, 
  • 0.5-100 հա տարածքներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար,
  • 1-30 հա ծնեբեկի, պրասասոխի, ռուկոլայի, բրյուսելյան և պեկինյան կաղամբների, կոլրաբիի, գանգրակաղամբի (կալե), դեղին կամ մուգ կանաչ ցուկինիի և պատիսոնի, քաղցր եգիպտացորենի, ինչպես նաև հատիկաընդեղենների մշակման համար։
Support program
Դիմել այգեհիմնման աջակցություն ստանալու համար
Իմանալ ավելին

Աջակցությունից օգտվելու պայմանները

Այո՛։ Այգեհիմնման նպատակով աջակցություն ստանալու համար խորհրդատվական ծառայություն մատուցողի հետ պայմանագիր կնքելը պարտադիր է։

Խորհրդատվություն տրամադրող անձը պետք է ունենա բարձրագույն ագրոնոմիական կրթություն և համապատասխան ոլորտի աշխատանքային փորձ կամ ներկայացնի այնպիսի փաստաթղթեր, որոնք հավաստում են տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունքը։

Պայմանագիրն անհրաժեշտ է կնքել այգեհիմնման ժամանակահատվածի և հաջորդող 3 տարիների համար։ Ընդ որում՝ նշված 3 տարիների ընթացքում այգին հիմնող անձը պարտավոր է վարել գրանցամատյան, որտեղ պետք է ներկայացվի խորհրդատուի կողմից առաջարկվող և իր կողմից իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվությունը։

Հիմնվող այգում տնկիների նվազագույն քանակը ներկայացված է աղյուսակում․

Անվանումը

1 հա այգում տնկիների թույլատրելի
նվազագույն թիվը (հատ)

1.

Ծիրանենի

800

2.

Դեղձենի

1000

3.

Սալորենի և շլորենի

1000

4.

Կեռասենի

800

5.

Բալենի

800

6.

Նշենի

300

7.

Նեկտարենի

1000

8.

Խնձորենի

1000

9.

Տանձենի

1000

10.

Սերկևիլենի

1000

11.

Ընկուզենի

417

12.

Տխիլենի (պնդուկ)

500

13.

Պիստակենի

500

14.

Արևելյան խուրմա

625

15.

Թզենի

800

16.

Նռնենի

1000

17.

Կիվի

1000

18.

Խաղող

2500

19․

Հատապտուղներ

5000 (հապալասի դեպքում՝ 3800)

Հիմնվող այգու ոչ արտադրական տարածքի (այգու եզրեր, այգեմիջյան ճանապարհներ, այգեպաշտպան շերտ, սպասարկող այլ տարածքներ) մակերեսը չպետք է գերազանցի այգու ամբողջ մակերեսի 18%-ը։

Այգեհիմնումն անհրաժեշտ է իրականացնել ցածրաճ (թզուկային և կիսաթզուկային, թույլ աճող) պատվաստակալների վրա պատվաստված սորտերի տնկիներով։

Այո՛։ Այգեհիմնում իրականացնելիս ոռոգման արդիական համակարգերի ներդրումը պարտադիր է բոլոր դեպքերում, բացառությամբ կենսադինամիկ խաղողի այգու հիմնման դեպքի։ 

Իսկ ոռոգման արդիական համակարգերի և ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում անհրաժեշտ է ապահովել ջրային ռեսուրսների հասանելիությունը և տեղադրել ջրաչափ։ 

Խաղողի այգու հիմնումն անհրաժեշտ է իրականացնել միայն տեխնիկական գինեմետ սորտերով, որոնք նախապես պետք է համաձայնեցվեն Էկոնոմիկայի նախարարության հետ։ 

Այգեհիմնման դեպքում պտղատեսակի կամ տնկման սխեմայի փոփոխություն իրականացնել հնարավոր է միայն Էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ։

  • Այգեհիմնման աշխատանքների ավարտից հետո առնվազն 5 տարի այգին պետք է օգտագործվի նպատակային նշանակությամբ, և այն չի թույլատրվում օտարել։
  • Ոռոգման արդիական համակարգերը կամ ջրավազանը պետք է շահագործվեն ներդրումից հետո 4 տարիների ընթացքում։
  • Բազմամյա տնկարկներում կարկտապաշտպան ցանցերը պետք է շահագործվեն ներդրումից հետո 5 տարիների ընթացքում, և չի թույլատրվում օտարել դրանք։

Պահանջվող փաստաթղթերը

Ծրագրին մասնակցելու համար դիմողը բանկ կամ վարկային կազմակերպություն փաստաթղթեր ներկայացնում է 3 փուլով՝

  • վարկունակության գնահատման համար,
  • վարկի ստացման համար,
  • այգեհիմնումից կամ համակարգերի ներդրումից հետո՝ կատարված աշխատանքները հիմնավորելու համար։

Վարկունակության գնահատման համար ներկայացվող փաստաթղթեր

Մինչև այգեհիմնման վարկի ստացումը անհրաժեշտ է բանկ կամ վարկային կազմակերպություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • հողատարածքի տեղի, հիմնվող այգու չափերի և պտղատեսակի, տնկման բանաձևի վերաբերյալ տեղեկատվություն,
  • հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության եզրակացության պատճենը (առավելագույնը 6 ամսվա վաղեմության),
  • համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կողմից հաստատված փաստաթուղթ՝ այգեհիմնմանը նախորդող 3 տարիների ընթացքում տվյալ տարածքում մշակված մշակաբույսերի վերաբերյալ։

Կենսադինամիկ խաղողի այգեհիմնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • այգու մշակման աշխատանքների նկարագիրը։

Վարկի ստացման համար ներկայացվող փաստաթղթեր

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է բանկ կամ վարկային կազմակերպություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • անշարժ գույքի (տարածքի) նկատմամբ սեփականության կամ այլ իրավունքը հավաստող փաստաթուղթ (պետական գրանցման վկայականի պատճենը),
  • կադաստրային քարտեզում արտացոլված հողամասի շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատները՝ տրամադրված Կադաստրի կոմիտեի կողմից,
  • ծրագրի շրջանակներում դիմող անձի մասին տեղեկությունները Էկոնոմիկայի նախարարությանը կամ այլ պետական մարմնի փոխանցելու վերաբերյալ համաձայնագիր։

Եթե տարածքը համատեղ սեփականություն է, համատեղ օգտագործվող կամ վարձակալված, ապա անհրաժեշտ է նաև ներկայացնել՝

  • ծրագրին մասնակցելու վերաբերյալ տարածքի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ համաձայնությունը՝ վավերացված նոտարական կարգով։

Ընդ որում՝ տարածքի վարձակալության կամ օգտագործման ժամկետը պետք է լինի դիմումը ներկայացնելու օրվանից սկսած առնվազն՝

  • 20 տարի՝ այգեհիմնման դեպքում,
  • 6 տարի՝ ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում,
  • 7 տարի՝ կարկտապաշտպան ցանցի դեպքում,
  • մինչև 2 տարի՝ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի դեպքում,
  • 10 տարի՝ ծնեբեկի դեպքում։

Այգեհիմնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • այգեհիմնման ժամանակահատվածում և հաջորդող 3 տարիների համար խորհրդատուի հետ կնքված պայմանագիրը,
  • հողատարածքի տեղի, հիմնվող այգու չափերի և պտղատեսակի, տնկման բանաձևի վերաբերյալ տեղեկատվություն,
  • հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության եզրակացության պատճենը (առավելագույնը 6 ամսվա վաղեմության),
  • կատարվելիք ծախսերի նախահաշիվը։

Կենսադինամիկ խաղողի այգեհիմնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • այգու մշակման աշխատանքների նկարագիրը,
  • համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կողմից հաստատված փաստաթուղթ՝ այգեհիմնմանը նախորդող 3 տարիների ընթացքում տվյալ տարածքում մշակված մշակաբույսերի վերաբերյալ։

Խորքային հորերի կառուցման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • հորերի կառուցման աշխատանքների ծախսերի նախահաշիվը,
  • ջրօգտագործման թույլտվություն՝ տրամադրված ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից։

Ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • կատարվող ծախսերի նախահաշիվը։

Ջրավազանի կառուցման կամ ընդլայնման կամ խորքային հորերի կառուցման դեպքում անհրաժեշտ է նաև ներկայացնել՝

  • շինարարության թույլտվություն, որը պետք է համապատասխանի ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման պահանջներին (որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում)։

Այգեհիմնումից հետո ներկայացվող փաստաթղթեր

Այգեհիմնման աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ է բանկ կամ վարկային կազմակերպություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • արտերկրից ձեռք բերված կամ տեղական արտադրության տնկանյութի հավաստագիրը (ծագումն ու որակը հավաստող փաստաթուղթը),
  • արտերկրից ձեռք բերված տնկանյութի բուսասանիտարական կարանտին վերահսկողության ակտը,
  • տնկանյութի ներկրումը հավաստող փաստաթղթերը, իսկ տեղական արտադրության դեպքում` մինչև այգեհիմնումը տրամադրված բուսասանիտարական անձնագիր,
  • ձեռք բերված և ներդրված, նույնականացման կոդեր ունեցող գույքի ցանկը՝ իրենց կոդերով,
  • այգեհիմնման աշխատանքների ծախսերը հիմնավորող փաստաթղթերը, այդ թվում՝
    • կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը,
    • վճարման անդորրագիրը,
    • հաշվարկային փաստաթուղթ (օրինակ՝ հաշիվ-ապրանքագիր կամ invoice),
    • ջրավազանի նկատմամբ իրավունքը (օրինակ՝ սեփականության կամ վարձակալության) հավաստող վկայականի պատճենը,
    • կադաստրային քարտեզում արտացոլված ջրավազանը ներառող հողամասի շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատները՝ տրամադրված Կադաստրի կոմիտեի կողմից,
    • հիմնված այգու հողամասի նկատմամբ իրավունքը (օրինակ՝ սեփականության կամ վարձակալության) հավաստող վկայականի պատճենը,
    • անշարժ գույքի (տարածքի) նկատմամբ օտարման և այլ իրավունքներով ծանրաբեռնելու սահմանափակման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը,
    •  ջրօգտագործման թույլտվությունը կամ ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը։

Կարկտապաշտպան ցանցերի ներդրման աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ է բանկ կամ վարկային կազմակերպություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման և ներդրման և տեղակայման ծախսերը հիմնավորող փաստաթղթերը, այդ թվում՝
    • կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը,
    • վճարման անդորրագիրը,
    • հաշվարկային փաստաթուղթ (օրինակ՝ հաշիվ-ապրանքագիր կամ invoice),
  • առկայության դեպքում՝ ձեռք բերված և ներդրված, նույնականացման կոդեր ունեցող գույքի ցանկը,
  • կարկտապաշտպան ցանցը ներառող հողամասի նկատմամբ իրավունքը (օրինակ՝ սեփականության կամ վարձակալության) հավաստող վկայականի պատճենը,
  • կադաստրային քարտեզում արտացոլված կարկտապաշտպան ցանցը ներառող հողամասի շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատները՝ տրամադրված Կադաստրի կոմիտեի կողմից։

Ոռոգման արդիական համակարգերի ներդրման աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ է բանկ կամ վարկային կազմակերպություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և տեղակայման ծախսերը հիմնավորող փաստաթղթերը, այդ թվում՝
    • կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը, իսկ ոռոգման շարժական համակարգերի դեպքում՝ ձեռքբերումը հավաստող փաստաթղթերը,
    • վճարման անդորրագիրը,
    • հաշվարկային փաստաթուղթ (օրինակ՝ հաշիվ-ապրանքագիր կամ invoice)՝ բացառությամբ ոռոգման շարժական համակարգի ձեռքբերման դեպքի,
  • առկայության դեպքում՝ ձեռք բերված և ներդրված, նույնականացման կոդեր ունեցող գույքի ցանկը՝ իրենց կոդերով։ Պոմպի և ֆիլտրի ներդրման դեպքում այս ցանկը ներկայացնելը պարտադիր է,
  • ջրօգտագործման թույլտվությունը կամ ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը,
  • ոռոգման արդիական համակարգը ներառող հողամասի նկատմամբ իրավունքը (օրինակ՝ սեփականության կամ վարձակալության) հավաստող վկայականի պատճենը,
  • կադաստրային քարտեզում արտացոլված ոռոգման արդիական համակարգը ներառող հողամասի շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատները՝ տրամադրված Կադաստրի կոմիտեի կողմից։

Ջրավազանի կառուցման կամ ընդլայնման աշխատանքների ավարտից հետո անհրաժեշտ է բանկ կամ վարկային կազմակերպություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • ջրավազանի կառուցման կամ ընդլայնման ծախսերը հիմնավորող փաստաթղթերը, այդ թվում՝
    • կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը,
    • վճարման անդորրագիրը,
    • հաշվարկային փաստաթուղթ (օրինակ՝ հաշիվ-ապրանքագիր կամ invoice),
  • առկայության դեպքում՝ ձեռք բերված և ներդրված, նույնականացման կոդեր ունեցող գույքի ցանկը՝ իրենց կոդերով։ Պոմպի և ֆիլտրի ներդրման դեպքում այս ցանկը ներկայացնելը պարտադիր է,
  • ջրօգտագործման թույլտվությունը կամ ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը,
  • ջրավազանի նկատմամբ իրավունքը (օրինակ՝ սեփականության կամ վարձակալության) հավաստող վկայականի պատճենը,
  • կադաստրային քարտեզում արտացոլված ջրավազանը ներառող հողամասի շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատները՝ տրամադրված Կադաստրի կոմիտեի կողմից։

Ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակման աշխատանքների ավարտից հետո անհրաժեշտ է բանկ կամ վարկային կազմակերպություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • արտերկրից ձեռք բերված սածիլի կամ սերմի ծագումն ու որակը հավաստող փաստաթուղթը (հավաստագիրը), տուփը կամ պիտակը, տեղական սերմերի համար՝ սերմի ծագումն ու որակը հավաստող փաստաթուղթը (հավաստագիրը),
  • արտերկրից ձեռք բերված սածիլի բուսասանիտարական կարանտին վերահսկողության ակտը,
  • սածիլի կամ սերմի ներկրումը հավաստող փաստաթղթերը, իսկ տեղական սածիլի արտադրության դեպքում` բուսասանիտարական անձնագիր,
  • մշակության ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։

Ուշադրություն
Առանց կարկտապաշտպան ցանցի այգեհիմնում իրականացնելու դեպքում հնարավոր է ստանալ լրացուցիչ վարկավորում և հիմնված այգում ներդնել կարկտապաշտպան ցանց բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքած պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 1 տարվա ընթացքում։

Վարկի մարման ժամկետները

  • Վարկի տոկոսադրույքների մարման ժամկետը՝ 8 տարի
  • Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը՝ 5 տարի

Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում վարկառուն պարտավոր չէ կատարել մայր գումարի մարումներ։ Այսինքն՝ պարտադիր է մարել միայն վարկի տոկոսները, իսկ մայր գումարի մարումներն այդ ժամանակահատվածում կարող են կատարվել ըստ ցանկության։

Ցանկության դեպքում հնարավոր է բանկի կամ վարկային կազմակերպության հետ սահմանել մայր գումարի մարման արտոնյալ ժամկետի ավելի կարճ ժամանակահատված։

  • Վարկի տոկոսադրույքների մարման ժամկետը՝ 7 տարի
  • Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը՝ մինչև 3 տարի

Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում վարկառուն պարտավոր չէ կատարել մայր գումարի մարումներ։ Այսինքն՝ պարտադիր է մարել միայն վարկի տոկոսները, իսկ մայր գումարի մարումներն այդ ժամանակահատվածում կարող են կատարվել ըստ ցանկության։

Ցանկության դեպքում հնարավոր է բանկի կամ վարկային կազմակերպության հետ սահմանել մայր գումարի մարման արտոնյալ ժամկետի ավելի կարճ ժամանակահատված։

  • Վարկի տոկոսադրույքների մարման ժամկետը՝ 4 տարի
  • Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի

  • Վարկի տոկոսադրույքների մարման ժամկետը՝ 2 տարի
  • Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի

Ծնեբեկի դեպքում՝ 

  • Վարկի տոկոսադրույքների մարման ժամկետը՝ 5 տարի
  • Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը՝ մինչև 4 տարի

Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում վարկառուն պարտավոր չէ կատարել մայր գումարի մարումներ։ Այսինքն՝ պարտադիր է մարել միայն վարկի տոկոսները, իսկ մայր գումարի մարումներն այդ ժամանակահատվածում կարող են կատարվել ըստ ցանկության։

Ցանկության դեպքում հնարավոր է բանկի կամ վարկային կազմակերպության հետ սահմանել մայր գումարի մարման արտոնյալ ժամկետի ավելի կարճ ժամանակահատված։

Ուղեցույցը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության՝ 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման։
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից
Was this page useful?