BETA

This site is new, your feedback will help us improve it.

Ստանալ վիճակախաղերի և շահումով խաղերի լիցենզիաներ

Վիճակախաղեր և շահումով խաղեր

Սկսել
Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15 օրվա ժամկետում, ներկայացնում է հայտ լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ՝ համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի։
Սկսել
Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեություն կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և (կամ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ հանդիսացող հիմնադիրներ ունեցող Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` համապատասխան լիցենզիայի հիման վրա:
Սկսել
Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան լիցենզիայի հիման վրա:

Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման դեպքում լիցենզավորող մարմին պետք է ներկայացնի գործունեության իրականացման վայրի փոփոխման հայտ և դրան կից փաստաթղթեր՝ համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի։ Եթե լիցենզավորված անձին գործունեության իրականացման լիցենզիա տալու համար օրենքով կամ լիցենզավորման կարգով գործունեության իրականացման վայրի նկատմամբ հատուկ պահանջներ են սահմանվել, ապա լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու վայրը կարող է փոփոխվել, միայն գործունեության վայրի վերաբերյալ սահմանված հատուկ պահանջները բավարարող օրենքով կամ լիցենզավորված կարգով նախատեսված փաստաթղթերի ներկայացման դեպքում:
Սկսել
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատան կազմակերպիչները վիճակախաղի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգերում կատարվող փոփոխությունները կամ լրացումները կամ նոր կանոնակարգերը, նախքան դրանց կիրառումը, համաձայնեցնում են լիազոր մարմնի հետ` փոփոխությունները կամ լրացումները կամ նոր կանոնակարգերը ներկայացնելով լիազոր մարմին՝ համաձայն «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքների։
Սկսել
Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան լիցենզիայի հիման վրա:
Այս էջը օգտակա՞ր էր