This service is only available offline, we are working on an online version
BETA
This site is new, your feedback will help us improve it.
Լիցենզիաներ
Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգերի կամ դրանց փոփոխությունների համաձայնեցում
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատան կազմակերպիչները վիճակախաղի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգերում կատարվող փոփոխությունները կամ լրացումները կամ նոր կանոնակարգերը, նախքան դրանց կիրառումը, համաձայնեցնում են լիազոր մարմնի հետ` փոփոխությունները կամ լրացումները կամ նոր կանոնակարգերը ներկայացնելով լիազոր մարմին՝ համաձայն «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքների։
Who can apply?
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատան կազմակերպիչներ
Filiing duration
10-15 րոպե
Service cost
-
Processing duration
Մինչև 30 օր
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
Կանոնակարգեր՝ երկու օրինակից,
թելակարված, կնքված և հաստատված հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից՝ ուղեկցող
գրությամբ։
Դիմելու եղանակը՝
Վիճակախաղերի,
շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատան կազմակերպիչները՝ Կանոնակարգերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության քարտուղարություն։
Ժամկետները՝
- 15-օրյա ժամկետում՝ շահումով խաղերի, վիճակախաղի կազմակերպման և անցկացակացման կանոնակարգերի կամ դրանց փոփոխությունների կամ լրացումների դեպքում
- 30-օրյա ժամկետում՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգերի կամ դրանց փոփոխությունների կամ լրացումների դեպքում:
Ծառայությունը ստանալու հիմքերը՝
Կանոնակարգերը ստանալուց հետո
լիցենզավորող մարմինը իրականացնում է ուսումնասիրություն՝ օրենքով սահմանված բոլոր
փաստաթղթերի ամբողջականության և օրենսդրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից:
Հրավիրում է լիցենզավորող հանձնաժողովի նիստ: Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան 7 օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին: Հանձնաժողովն իր հերթական նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում http://www.azdarar.am հասցեում գտնվող ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
Հրավիրում է լիցենզավորող հանձնաժողովի նիստ: Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան 7 օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին: Հանձնաժողովն իր հերթական նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում http://www.azdarar.am հասցեում գտնվող ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
Լիցենզավորող
հանձնաժողովի նիստում քննարկվում են ներկայացված
Կանոնակարգերին համաձայնություն տալը կամ վերապահումով համաձայնություն տալը կամ մերժելը
և ընդունվում են որոշումներ, որոնց պատճենները երեք օրվա ընթացքում տրամադրվում (փոստով
առաքվում) է կազմակերպչներին: Կանոնակարգերին համաձայնություն տալու կամ մերժելու դեպքում
հիմք ընդունելով Լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը, պատրաստվում է նախարարի
հրաման Կանոնակարգերին համաձայնություն տալու կամ մերժելու մասին:
Եթե լիազոր մարմինն ընդունել
է Կանոնակարգերին վերապահումով համաձայնություն տալումասին որոշում, ապա կազմակերպիչները
պարտավոր են այդ որոշումը ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել
ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում պատրաստվում է նախարարի
հրաման Կանոնակարգերին համաձայնություն տալու մասին:
Նախարարի հրամանի
հիման վրա Կանոնակարգերը ներկայացվում են լիցենզավորման և գործունեության ծանուցման
գործակալության պետին` ստորագրման: Ստորագրված Կանոնակարգերը ներկայացվում են Նախարարության
գլխավոր քարտուղարին՝ կնքման:
Համաձայնեցված և կնքված Կանոնակարգերի մեկ օրինակը
առձեռն հանձնվում են դիմումատուին, իսկ մյուս օրինակը պահվում է դրանց պահման համար նախատեսված թղթապանակներում:
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը`
Կանոնակարգերին լիազոր
մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե դրանք` հակասում են Հայաստանի
Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին, կվտանգեն խաղացողների շահերը:
Կանոնակարգերին
համաձայնություն չտալու վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարի որոշման մեջ հստակ պետք
է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
Հեռախոսահամար` (374) 011 80-03-68
Service provided by
ՀՀ ֆինանսների նախարարություն
Who can apply?
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատան կազմակերպիչներ
Filiing duration
10-15 րոպե
Service cost
-
Processing duration
Մինչև 30 օր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
Հեռախոսահամար` (374) 011 80-03-68
Was this page useful?