BETA

This site is new, your feedback will help us improve it.

Ինչպե՞ս ապահովագրել ավտոմեքենան

Հայաստանում գործում է ավտոմեքենայի ապահովագրության 2 տարբերակ՝ ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ։ ՀՀ ճանապարհներով երթևեկելիս ԱՊՊԱ ապահովագրությունը պարտադիր է, իսկ ԿԱՍԿՈ ապահովագրությունից հնարավոր է օգտվել՝ ըստ ցանկության։ 

Ավտոմեքենան ապահովագրելու վերաբերյալ բոլոր մանրամասները ներկայացված են ուղեցույցում։

Ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվության պարտադիր ապահովագրություն

ԱՊՊԱ

ԱՊՊԱ-ն ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվության պարտադիր ապահովագրությունն է, որը ապահովագրում է վարորդի պատասխանատվությունը երրորդ անձանց (հետիոտնի, այլ ավտոմեքենայի վարորդի և ուղևորի) նկատմամբ՝ փոխհատուցելով նրանց պատճառված անձնական և գույքային վնասները։ 

Ո՛չ․ ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար ԱՊՊԱ պայմանագիր ունենալը պարտադիր է։

Առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու ավտոմեքենա վարելու դեպքում սահմանված է 100,000 դրամ տուգանք:

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • նույնականացման քարտ կամ անձնագիր և սոցիալական քարտ, 

  • ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր,

  • սեփականատիրոջ վարորդական վկայական,

  • մաքսային հայտարարագիր (ներմուծման դեպքում) կամ առքուվաճառքի
    պայմանագիր, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը տեխնիկական անձնագրում նշված անձը չէ,
  • եթե պայմանագիրը ապահովադրի անունից կնքելու է նրա լիազորած անձը, ներկայացվում է նաև լիազորագիրը և լիազորված անձի անձնագիրը։
Առցանց կնքել ԱՊՊԱ պայմանագիր
Սկսել

ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 3 ամիս, առավելագույնը՝ 1 տարի ժամկետով։

ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում ավտոտրանսպորտային միջոցների ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 10 օր ժամկետով:

ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում սահմանված է 100,000 ՀՀ դրամ տուգանք:


Տուգանքը կարող է կազմել 25,000 դրամ, եթե տուգանվելուց հետո 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքես և այն ներկայացնես ՃՈ աշխատակցին։

ԱՊՊԱ պայմանագիրը ծածկում է երրորդ անձանց պատճառված՝ 

  • անձնական վնասները՝ ավտովթարի հետևանքով տուժողի առողջությանը պատճառված վնասները և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտներ), տուժողի մահը,

  • գույքային վնասները։

Անձնական վնասների դեպքում՝

  • 33,000 000 դրամ՝ ապահովագրական մեկ դեպքի համար,

  • 3,300,000 դրամ՝ ապահովագրված յուրաքանչյուր անձի համար:

 

Գույքային վնասների դեպքում՝

  • 18,000,000 դրամ՝ ապահովագրական մեկ դեպքի համար,

  • 1,800,000 դրամ՝ ապահովագրված յուրաքանչյուր անձի համար:

  • Մինչև 50 կմ/ժ արագություն կամ 50 սմ3–ից փոքր շարժիչի ծավալ ունեցող ավտոմեքենաները,

  • հատուկ առանձնացված վայրերում մարզական կամ ժամանցի նպատակով օգտագործվող ավտոմեքենաները` միայն այդ վայրերում օգտագործելու դեպքում,

  • այն ավտոմեքենաները, որոնք նախատեսված են բացառապես ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար,

  • ՀՀ տարածք առանց վարելու ներմուծվող ավտոմեքենաները` մինչև ՀՀ տարածքում դրանց օգտագործումը։

Բոնուս–Մալուսը ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական վճարների զեղչերի (բոնուսների) և հավելավճարների (մալուսների) համակարգ է: Կախված քո ապահովագրական պատմությունից՝ ստանում ես Բոնուսային կամ Մալուսային դաս, ինչի հիման վրա էլ հաշվարկվում է ապահովագրավճարի չափը: 

 

Ոչ ռիսկային վարորդ լինելու դեպքում կարող ես ստանալ մինչև 50% զեղչ․ եթե պայմանագրային մեկ տարվա ընթացքում քո մեղավորությամբ ավտոտրանսպորտային ոչ մի պատահար տեղի չի ունեցել, ապա կստանաս բոնուս 1 դասի չափով, իսկ ապահովագրավճարը կնվազի 3%-ով։ Նման կարգապահության դեպքում բոնուսներդ տարեցտարի նույն տրամաբանությամբ կավելանան։ 

Դե իսկ ռիսկային վարորդ լինելուդ դեպքում ապահովագրավճարի չափը կարող է մինչև 2,5 անգամ ավելի շատ լինել:

Բոնուս-Մալուս դասի ռիսկային խմբերի և դրանց համապատասխան գործակիցների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող ես ստանալ՝ այցելելով appa.am կայքի «Բոնուս-Մալուս» բաժին:

Առցանց ստուգել Բոնուս-Մալուս դասը
Սկսել

ԱՊՊԱ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել պայմանագիրը կնքած ապահովագրական ընկերություն։

Եթե պայմանագիրը դադարեցվում է միակողմանիորեն՝ միայն քո կողմից, ապա պայմանագրի չլրացած ժամկետի համար վճարված գումարը կարող է ամբողջությամբ չվերադարձվել։

Եթե ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել

Տեղեկացրու ապահովագրական ընկերությանը պատահարը տեղի ունենալուց հետո 40 րոպեի ընթացքում։

40 րոպեից ուշ տեղեկացնելու դեպքում տուժած կողմին պատճառված վնասը հատուցելուց հետո քո ապահովագրական ընկերությունը կարող է վճարված հատուցման գումարը պահանջել քեզնից, եթե պատահարի մեղավորը դու ես եղել, կամ ավտոմեքենայի սեփականատիրոջից, եթե այն քեզ չի պատկանում։ 

Ուշադրություն
Պատահարի մասին ապահովագրական ընկերությանը առցանց հավելվածի միջոցով տեղեկացնելու և ընկերության աշխատակիցներին չսպասելու դեպքում վնասի փոխհատուցումը Երևանի տարածքում կկազմի մինչև 400,000 դրամ՝ 200,000 դրամի փոխարեն։

Առցանց գրանցել պատահար
Սկսել
ԿԱՍԿՈ ապահովագրություն

ԿԱՍԿՈ

ԿԱՍԿՈ ապահովագրությունը փոխհատուցում է քո ավտոմեքենային հասցված վնասը, եթե նույնիսկ պատահարի մեղավորը դու ես։ Այն պաշտպանում է նաև գողության, կողոպուտի և ավազակության արդյունքում ավտոմեքենայի և լրացուցիչ սարքավորումների կորստի ռիսկից: 

ԿԱՍԿՈ-ն ապահովագրության տեսակ է, որը փոխհատուցում է ապահովագրվողի ավտոմեքենային հասցված վնասը, եթե նույնիսկ պատահարի մեղավորը նա է։ 

ԿԱՍԿՈ ապահովագրությունը պարտադիր չէ, և կարող ես երթևեկել նույնիսկ առանց այդ ապահովագրության։

ԿԱՍԿՈ պայմանագիրը գործում է, եթե․ 

  • տրանսպորտային միջոցը թեթև մարդատար է,

  • օգտագործվում է միայն անձնական նպատակներով,

  • սեփականատերը ֆիզիկական անձ է,

  • լիազորված վարորդների տարիքը 23 տարեկան և ավելի է, իսկ վարորդական փորձը՝ 3 տարի և ավելի։

  • Ավտոմեքենայի սեփականատիրոջ նույնականացման քարտը կամ անձնագիրը և սոցիալական քարտը,

  • ավտոմեքենայի գրանցման վկայագիրը,

  • լիազորված վարորդի անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, սոցիալական քարտը,

  • եթե ավտոմեքենայի սեփականատիրոջ կողմից հանդես է գալիս լիազորված անձ, համապատասխան լիազորագիրը և լիազորված անձի անձնագիրը:

ԿԱՍԿՈ պայմանագիր կնքելու համար ընտրիր գործող ապահովագրական ընկերություններից մեկը և ուսումնասիրիր առաջարկվող սակագները։ Պայմանագիրը կարող ես կնքել ինչպես առցանց, այնպես էլ ապահովագրողի գրասենյակում։ Կարող ես նաև պայմանագիրը պատվիրել հեռախոսազանգի միջոցով՝ անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելով և պայմանագիրը կնքելով քեզ հարմար վայրում։

ԿԱՍԿՈ պայմանագիրը սովորաբար կնքվում է 1 տարի ժամկետով։

Ապահովագրավճարի չափը որոշվում է ավտոմեքենայի շուկայական արժեքի, վարորդների և ուղևորների թվի հիման վրա։ Այդ գումարի չափը պարզելու համար կարող ես կապ հաստատել քո նախընտրած ապահովագրական ընկերության հետ, տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները, և աշխատակիցը կկատարի համապատասխան հաշվարկները։

  • Ապահովագրված ավտոմեքենայի բախումը տրանսպորտային մեկ այլ միջոցի,

  • ապահովագրված ավտոմեքենայի բախումը շարժվող կամ անշարժ մեկ այլ առարկայի,

  • հրդեհ և բնական աղետներ,

  • ապահովագրված ավտոմեքենայի վրա այլ առարկաների, այդ թվում՝ ձյան և սառույցի ընկնելը,

  • ապահովագրված ավտոմեքենայի շրջվելը կամ բարձրությունից ընկնելը,

  • ապահովագրված ավտոմեքենայի հափշտակումը, գողությունը, ինչպես նաև այդպիսի փորձը,

  • երրորդ անձանց անօրինական գործողությունների հետևանքով ապահովագրված ավտոմեքենային վնաս հասցնելը:

Ապահովագրող ընկերությունները հիմնականում չեն հատուցում․

  • մեքենայի համարանիշերի վնասները կամ գողությունը,

  • անվադողերի վնասները,

  • ավտոմեքենայի գունափայլային շերտի մանր վնասները,

  • ալկոհոլի ազդեցության տակ կամ առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու հետևանքով պատճառված վնասները,

  • արագության գերազանցման հետևանքով առաջացած վնասները։

  • ԿԱՍԿՈ պայմանագրով կարող ես լրացուցիչ հավելավճարով ապահովագրել նաև երրորդ անձանց պատճառած վնասները, ինչպես ԱՊՊԱ-ի դեպքում է։ Հաճախ ծառայությունների այս տեսակը անվանում են նաև ԱՊԿԱ։ 

  • Կարող ես նաև ապահովագրել ավտոմեքենայի վարորդին և ուղևորներին, և դժբախտ պատահարների արդյունքում նրանց ստացած մարմնական վնասները կհատուցվեն։ 


Ապահովագրող ընկերությունները առաջարկում են նաև մի շարք այլ ծառայություններ՝

  • անվճար էվակուատորի ծառայություն,

  • անվադողերի վուլկանացման ծառայություն,

  • անվճար իրավախորհրդատվություն,

  • վերանորոգման ընթացքում այլ ավտոմեքենայի տրամադրում։

 

Կապ հաստատիր քեզ սպասարկող ապահովագրական ընկերության հետ և մանրամասնորեն ներկայացրու պատահարի տեղանքն ու կրածդ վնասները։

Կախված պատահարի բնույթից՝ ապահովագրող ընկերությունը կարող է ուղարկել իր ներկայացուցչին կամ հրավիրել Ճանապարհային ոստիկանությանը՝ պատահարը արձանագրելու համար։ Փոքր և պարզ վնասների դեպքում ապահովագրական ընկերության ներկայացուցիչները հաճախ չեն մոտենում դեպքի վայր և այն արձանագրում են հեռավար եղանակով՝ պատահարի լուսանկարների առցանց փոխանակման միջոցով (Viber, Whatsapp հավելվածներով և այլ միջոցներով)։

Ավտոմեքենայի սեփականատիրոջ կամ վարորդի դիմումից հետո (հաճախ նաև առանց դիմումի) ապահովագրող ընկերությունները իրականացնում են վնասի գնահատում և  կազմակերպում են վերանորոգում իրենց գործընկեր վերանորոգող ընկերությունների հետ։ Նոր ավտոմեքենաները հիմնականում վերանորոգվում են վերանորոգող պաշտոնական ընկերություններում։ 

Ապահովագրության հատուցման բողոքարկումը

Եթե համաձայն չես ապահովագրության հատուցմանը կամ կարծում ես, որ ապահովագրական ընկերությունը սխալ է հաշվարկել հատուցման վճարը, ապա կարող ես ապահովագրության հատուցման եզրակացությունը բողոքարկել։

Առաջին փորձաքննության եզրակացությունը կարող ես բողոքարկել՝ պահանջելով լրացուցիչ փորձաքննություն։ Իսկ եթե լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը ևս քեզ չի բավարարում, կարող ես այն բողոքարկել՝ պահանջելով կրկնակի փորձաքննություն։ Այդ պահանջները պետք է ներկայացնես քո ապահովագրական ընկերության միջոցով։ 

Լրացուցիչ փորձաքննությունը տեղի է ունենում դիմելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ կրկնակի փորձաքննությունը՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Նկատի ունեցիր, որ կրկնակի փորձաքննության պահանջի դեպքում նշված  ժամկետում պետք է վճարես կրկնակի փորձաքննության համար սահմանված 20,000 դրամ վճարը։ Իսկ լրացուցիչ փորձաքննության համար որևէ վճար սահմանված չէ։ 

Կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով։ Մինչ դատը՝ բողոքարկումը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով կատարվում է տրանսպորտային միջոցի զննում, որի արդյունքները ներկայացվում են դատարան։

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ՀՀ ճանապարհային ոստիկանության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից։
Was this page useful?