This site is new, your feedback will help us improve it.
Գրանցել պատահար
Եթե ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ապա անհրաժեշտ է դրա մասին տեղեկացնել մեքենան սպասարկող ապահովագրական ընկերությանը և գրանցել պատահարը։
Բջջային հավելվածի միջոցով պատահարը գրանցելու համար անհրաժեշտ է՝
-
բացել ASWA հավելվածը,
- լրացնել համաձայնեցված հայտարարագիրը:
Հայտարարագիրը լրացնելիս անհրաժեշտ է նշել հետևյալ տեղեկատվությունը՝
- պատահարի վերաբերյալ ընդհանուր տվյալներ,
- պատահարի մասնակիցների և նրանց կողմից վարած ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալներ,
- ավտոտրանսպորտային միջոցների փոխադարձ դիրքերի և հասցված վնասների վերաբերյալ տվյալներ։
որից հետո անհրաժեշտ է՝
-
ստորագրել հայտարարագիրը
-
սեղմել «Գրանցել պատահար» կոճակը,
-
նշել պատահարի ամսաթիվը և տեղի ունենալու վայրը,
-
հետևել նշված քայլերին և կցել պատահարի լուսանկարները։
Եթե վերը նշված պայմանները կիրառելի չեն, պատահարը կարելի է գրանցել ֆիզիկապես։
Պատահարը համաձայնեցված հայտարարագրի միջոցով՝ բջջային հավելվածով գրանցվում է, եթե՝
-
տեղի ունեցած պատահարում ներգրավված է երկու ավտոմեքենա,
-
դրանցից առնվազն մեկը պատահարի դրությամբ ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր,
-
վնաս է պատճառվել միայն մասնակից ավտոմեքենաներին,
-
մասնակից վարորդներից մեկը ընդունում է իր մեղավորությունը,
-
տուժողի կողմից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 100,000 ՀՀ դրամը մարզերում, իսկ Երևանում՝ 400,000 ՀՀ դրամը։
Համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող վթարներից բացի` մնացած բոլոր ավտովթարները գրանցվում են միայն ՃՈ-ի, իսկ Երևան քաղաքում՝ պարեկային ծառայության կողմից:
Նման դեպքերում անհրաժեշտ է՝
- վթարից անմիջապես հետո ավտովթարի վայր հրավիրեն ՃՈ-ին, իսկ Երևան քաղաքում՝ պարեկային ծառայությանը,
- մինչև համապատասխան մարմինների ժամանումը չտեղաշարժեն ավտոմեքենաները և միջոցներ ձեռնարկեն ավտոմեքենաների հետքերն ու առարկաները պահպանելու ուղղությամբ,
- վթարը տեղի ունենալուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում հեռախոսով տեղեկացնեն իրենց ապահովագրական ընկերություններին՝ առանց վերջինին սպասելու պարտավորության:
- մասնակցեն ՃՈ-ի, իսկ Երևան քաղաքում՝ պարեկային ծառայության կողմից սահմանված կարգի փաստաթղթերը կազմելու գործընթացին՝ դրանցում ներկայացնելով իրենց վերաբերող պատասխանները։
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Հեռախոսահամար՝
(+374) 011 55-17-55
Using different methods might take more time or cost more money.
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Հեռախոսահամար՝
(+374) 011 55-17-55