Վարկերի տոկոսադրույքների մասնակի փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ դեպքերում․
- 0․5-500 հա տարածքում այգի հիմնելու և առաջին տարվա ընթացքում այգին խնամելու ծախսերի համար, ընդ որում՝ եթե այգու մակերեսը 0․5 հա է, ապա յուրաքանչյուր պտղատեսակի համար նախատեսվում է հիմնել մեկ ամբողջական այգի,
- 0.5 և ավելի հա տարածքում ոռոգման արդիական համակարգեր ներդնելու համար,
- 0.5 և ավելի հա տարածքում մինչև 100,000 մ³ ծավալով ջրավազաններ կառուցելու կամ ընդլայնելու համար,
- 0.5-100 հա տարածքներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար,
- 1-30 հա ծնեբեկի, պրասասոխի, ռուկոլայի, բրյուսելյան և պեկինյան կաղամբների, կոլրաբիի, գանգրակաղամբի (կալե), դեղին կամ մուգ կանաչ ցուկինիի և պատիսոնի, քաղցր եգիպտացորենի, ինչպես նաև հատիկաընդեղենների մշակման համար։