ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Մշակույթ և սպորտ

Դիմել «Ոչ պետական մամուլի հրատարակում» դրամաշնորհային մրցույթին

Ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող, ինչպես նաև գրական և մշակութային պարբերականներին: 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող, ինչպես նաև գրական և մշակութային պարբերականներին: Նպատակը ազգային-քաղաքակրթական արժեքների տարածումն է, հայ մշակույթի ավանդույթների և նոր ձեռքբերումների արժևորումը, ժամանակակից ստեղծագործական մոտեցումների զարգացումը և Հայաստանում ծնվող նոր ու ստեղծարար արվեստի մասնագիտական գնահատումը:

 

Ազգային փոքրամասնությունների լեզուներով Հայաստանում լույս տեսնող պարբերականները լուսաբանում են համայնքի մշակութային անցուդարձը, հասարակական կյանքը: Ծրագրի շնորհիվ այդ համայնքները կարողանում են պահպանել իրենց ազգային լեզուն, բանահյուսությունը, մշակույթը, ավանդույթները: Գրական, մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներին աջակցությունը թույլ է տալիս ավելացնել հեղինակային նյութերի, արվեստագիտական և գրաքննադատական հոդվածների քանակը, հետևաբար՝ խթանում մամուլի և գրական ժանրերի բազմազանության զարգացումը:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Դրամաշնորհին կարող են դիմել՝

 

  • ազգային փոքրամասնությունների տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
  • մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
  • գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ։

 

Մրցույթին կարող են մասնակցել նաև այնպիսի իրավաբանական անձինք, որոնք ունեն նոր նախագծեր և հայեցակարգ, բայց չունեն լրատվական նախընթաց գործունեություն:

 

Դիմելու կարգ

 

Հայտի փաթեթը (բոլոր նյութերը «PDF» ձևաչափով, իսկ ամբողջը՝ «rar» կամ «zip» փաթեթով) անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» տողում նշելով պարբերականի անվանումը:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • լրացված հայտ,
  • պարբերականի տարեկան ծախսերի մանրամասն նախահաշիվ,
  • պարբերականի նախագիծ, որ պետք է ներառի՝
    - պարբերականի ներկա կառուցվածքը՝ ըստ ուղղությունների և բաժինների, զարգացման հայեցակարգը,
    - նյութերի ընտրման հիմնական չափանիշները,
    - տարածման և գովազդատեղեկատվական միջոցառումների եղանակն ու գործիքակազմը,
    - սոցցանցերում և համացանցում դիրքավորման մասին տեղեկությունները,
    - պարբերականի վերջին երեք համարները` մեկական օրինակ, որոնք ենթակա չեն վերադարձման (տպագիր պարբերականներ),
    - էլեկտրոնային պարբերականի վերջին հինգ ամիսների դիտումների քանակը,
    - ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը:

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն՝ հեռ.(+37410) 599 629,

ՀՀ ԿԳՄՍՆ  թեժ գիծ՝ (+37410) 59-96-00,

Տեղեկատու հեռախոս՝ (+37410) 52-73-43։

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր