ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գործարարություն և արդյունաբերություն

Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության ակտի տրամադրում

Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողություն իրականացում, որի արդյունքում տրամադրվում է պետական վերահսկողության ակտ՝ փաստաթուղթ, որը հաստատում է ներկայացված ապրանքի հանդեպ իրականացված պետական վերահսկողության արդյունքները:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
3 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, ինչպես նաև թանկարժեք մետաղներ պարունակող ջարդոնի և թափոնի Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության ակտ ստանալու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` հայտատու) լիազոր մարմին է ներկայացնում՝
1) հայտ, որտեղ նշվում է հայտատուի անվանումը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.
2) պայմանագիր և (կամ) հաշիվ ապրանքագրի պատճենները, իսկ պայմանագրի բացակայության դեպքում կողմերի միջև համաձայնությունը հավաստող այլ փաստաթուղթ
4) քիմբերլի գործընթացի հավաստագրի պատճենը, եթե ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է 710210000, 710221000, 710231000 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով.
5) թանկարժեք մետաղների, ինչպես նաև թանկարժեք մետաղներ պարունակող ջարդոնի և թափոնի համար Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման դեպքում դասակարգում՝ ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1331-Ն որոշմամբ հաստատված Հավելված N3-ի Ձև, իսկ թանկարժեք քարերի համար՝ դասակարգում՝ համաձայն՝ ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1331-Ն որոշմամբ հաստատված Հավելված N1-ի Ձև5
6) թանկարժեք քարերի արտահանման դեպքում՝ սահմանված ձևերին համապատասխան տեղեկանքներ՝ համաձայն՝ ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1331-Ն որոշմամբ հաստատված Հավելված N1 Ձև1-ից-Ձև4

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Պետական վերահսկողության ակտն ստանալու հայտը մերժվում է, եթե հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը թերի են և երկու աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374 11) 59-72-06

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր