ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Մշակույթ և սպորտ

Ստանալ նվագարանի վկայական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալությունը կազմում, կնքում, վավերացնում և նվագարանի (երաժշտական գործիքի) սեփականատիրոջը տրամադրում է 16 էջանոց բնօրինակ վկայական, որով գործիքի սեփականատերը (երաժիշտը)՝ որպես գործիքի «անձնագիր» կարող է հատել մաքսային սահմանը:

Նվագարանի վկայականը դրա ժամանակավոր արտահանման թույլտվությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթ է:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Տրամադրման տևողությունը
5 աշխատանքային օր

Նվագարանի ժամանակավոր արտահանման վկայական ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Մշակութային արժեքների պահպանության գործակալություն»՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերի փաթեթը։


Ներկայացվող պահանջները

Նվագարանի ժամանակավոր արտահանման վկայականը տրամադրվում է․

  • սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերի և նվագարանաի ներկայացման դեպքում,
  • նվագարանի՝ կորած, գողացված, հափշտակված արժեքների ցանկում չլինելու դեպքում,
  • փորձագիտական եզրակացություն ներկայացնելու դեպքում (առանձնակի դեպքերում)։ 

Պահանջվող փաստաթղթերը

Նվագարանի ժամանակավոր արտահանման վկայական ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • հայտ,
  • նվագարանի փորձագիտական եզրակացության բնօրինակն ու պատճենը՝ բացառությամբ մինչև 75 տարվա վաղեմություն ունեցող թվակիր մշակութային նշանակության առարկա համարվող նվագարանների,
  • նվագարանի` դիմացի ամբողջական տեսքով 2 գունավոր լուսանկար՝ 10x15 սմ չափսի, աղեղնային նվագարանների դեպքում՝ նաև դրանց հակառակ կողմի ամբողջական տեսքով 2 գունավոր լուսանկար (գործարանային համարանիշ ունեցող փողային նվագարանների դեպքում լուսանկար չի պահանջվում)։ 

Վճարման չափը և կարգը

Նվագարանի ժամանակավոր արտահանման վկայականը տրամադրվում է անվճար։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Հայտին կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա 1 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է հայտագրված առարկայի և հափշտակված, կորած, գողացված մշակութային առարկայի շտեմարանի տվյալների համեմատական ստուգում: 
  • Նվագարանի գողացված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա 1 աշխատանքային օրվա ընթացքում քննարկվում և նախապատրաստվում է նվագարանը արտահանելու վերաբերյալ որոշումը։
  • Մշակութային արժեքի արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Արտահանման իրավունքի վկայագիրն ուժի մեջ է 1 տարի:

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2005 թվականի հունիսի 23-ի N 981-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր