Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ
ՀԽՍՀ անձնագրի փոխանակում
Նախկին ՀԽՍՀ նմուշի անձնագիր կրող անձիք կարող են դիմել ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելու համար, եթե օրենքով սահմանված կարգով դիմեն և ճանաչվեն ՀՀ քաղաքացի:
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
20 րոպե
Ծառայության արժեքը
65.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
3-4 ամիս
ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար անհրաժեշտ են հետևյալ հիմքերի առկայությունը.
1. անձը պետք է հանդիսանա նախկին ՀԽՍՀ քաղաքացի,
2. մինչև ՀՀ Սահմանադրության ուժի մեջ մտնելը (13.07.1995թ.) ձեռք բերած չլինի այլ պետության քաղաքացիություն (կամ հրաժարվել դրանից «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում),
3. 28.11.1995թ. դրությամբ մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում,
կամ
1. անձը հանդիսացել է նախկին ՀԽՍՀ քաղաքացի (այսինքն ունեցել է ՀԽՍՀ անձնագիր, որից հետո ձեռք չի բերել նախկին ԽՍՀՄ այլ պետության կողմից տրված խորհրդային նմուշի անձնագիր),
2. ազգությամբ հայ է,
3. 28.11.1995թ. դրությամբ բնակվել է օտարերկրյա պետությունում,
4. մինչև 28.11.1995թ. չի հանդիսացել/համարվել որևէ պետության քաղաքացի, իսկ մինչ այդ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերած լինելու դեպքում հրաժարվել է դրանից «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար անհրաժեշտ է ներակայացնել՝
28.11.1995թ. դրությամբ ՀՀ-ում բնակվելու դեպքում.
1. դիմում,
2. նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր (առկայության դեպքում),
3. 28.11.1995թ. դրությամբ ՀՀ-ում մշտապես բնակվելը հավաստող փաստաթղթերը (օրինակ՝ քաղվածք գյուղական համայնքի ծխամատյանից, տեղեկանք համատիրությունից՝ նշված ժամանակահատվածում բնակվելու վերաբերյալ, աշխատանքային գրքույկ կամ տեղեկանք աշխատանքի վայրից՝ համապատասխան ժամանակահատվածի նշումով, փաստաթուղթ, որը կապացուցի, որ անձը սովորել կամ աշխատել է ՀՀ-ում (օրինակ՝ կրթական հաստատությունից վկայական, աշխատանքի վայրից համապատասխան հավաստում և այլն)),
4. այլ պետության քաղաքացի չհանդիսանալու մասին տեղեկանք,
5. այլ պետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝ օտարերկրյա պետության անձնագիրը, ինչպես նաև այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու տարեթվի վերաբերյալ տեղեկանք,
6. անձը հաստատող փաստաթղթերը, իսկ դրանց ներկայացնելու անհնարինության դեպքում՝ անձի ինքնությունը հաստատող այլ բնույթի փաստաթղթեր,
7. ծննդյան, ամուսնության, երեխաների ծննդյան վկայականները, անհատական տվյալների փոփոխության մասին փաստաթղթեր և այլն:

28.11.1995թ. դրությամբ օտարերկրյա պետությունում բնակվելու դեպքում.
1. դիմում,
2. նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր (առկայության դեպքում),
3. 1995թ. նոյեմբերի 28-ի դրությամբ ՀՀ սահմաններից դուրս բնակվելը հավաստող փաստաթղթերը (օրինակ՝ օտարերկրյա պետության կողմից տրված կացության կարգավիճակ, օտարերկրյա պետությունում հաշվառված լինելու վերաբերյալ նշում և այլն),
4. այլ պետության քաղաքացի չհանդիսանալու մասին տեղեկանք,
5. այլ պետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝ օտարերկրյա պետության անձնագիրը, ինչպես նաև այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու տարեթվի վերաբերյալ տեղեկանք,
6. անձը հաստատող փաստաթղթերը, իսկ դրանց ներկայացնելու անհնարինության դեպքում՝ անձի ինքնությունը հաստատող այլ բնույթի փաստաթղթեր,
7. ծննդյան, ամուսնության, երեխաների ծննդյան վկայականները, անհատական տվյալների փոփոխության մասին փաստաթղթեր և այլն:
ՀՀ քաղաքացի ճանաչվելուց հետո, անձնագիր ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
1. դիմում անձնագիր ստանալու մասին (տե՛ս ստորև),
2. 35x45 մմ չափսի 4 գունավոր նույնական լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
3. ծննդյան վկայականը և դրա պատճենը,
4. անձնագրի կորստյան դեպքում՝ հայտարարություն (տե՛ս ստորև),
5. պահեստազորում հաշվառված քաղաքացիների դեպքում՝ զինվորական գրքույկը և դրանց նշումներ պարունակող էջերի պատճենները կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք,
6. պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10։00 - 12:00 (բացի չորեքշաբթի օրվանից)
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00
WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
(+374) 055 62-01-11
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
20 րոպե
Ծառայության արժեքը
65.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
3-4 ամիս
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10։00 - 12:00 (բացի չորեքշաբթի օրվանից)
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00
WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
(+374) 055 62-01-11
Այս էջը օգտակա՞ր էր