ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ քաղաքացիության մասին տեղեկանք արտասահմանում

ՀՀ քաղաքացիները և Հայաստանում ապրած օտարերկրյա քաղաքացիները կարող են ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանք ստանալու համար դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։

ՀՀ քաղաքացիները տեղեկանքը ներկայացնում են օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններ՝ օտարերկրյա պետությունում կացության կարգավիճակ կամ տվյալ երկրի քաղաքացիություն ստանալու և այլ նպատակներով: Իսկ Հայաստանում ապրած օտարերկրյա քաղաքացիներից օտարերկրյա պետության իրավասու մարմինները տեղեկանքը կարող են պահանջել, եթե անձն իրենց դիմել է որևէ միգրացիոն հարցով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10 րոպե
Ծառայության արժեքը
25,000 դրամ
Տրամադրման տևողությունը
20 օր

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության։


Անհրաժեշտ է «Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո
՝
  • ընտրել այն երկրի դեսպանության կայքը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
  • էջի ձախ հատվածում սեղմել «Ամրագրել ժամադրություն» կոճակը,
  • բացվող պատուհանում ընտրել «Անձնագրի տրամադրում (փոխանակում)» տարբերակը,
  • ընտրել հասանելի օրերից և ժամերից ամենահարմար տարբերակը,
  • բացվող էջում լրացնել անձնական տվյալները և հաստատել ամրագրումը։


Պահանջվող փաստաթղթերը

ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանք ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը կարող է տարբերվել՝ պայմանավորված անձի՝ նախկին ՀԽՍՀ քաղաքացի լինելով կամ չլինելով:

1981թ․ նոյեմբերի 28-ից հետո ծնված (նախկին ՀԽՍՀ քաղաքացի չհանդիսացող) անձինք պետք է ներկայացնեն՝

  • դիմում,
  • ծննդյան վկայական,
  • ծնողների ամուսնության վկայականի պատճենը,
  • ծնողների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները։


Մինչև 1981թ․ նոյեմբերի 28-ը ծնված (նախկին ՀԽՍՀ քաղաքացի) անձինք պետք է ներկայացնեն՝ 

  • դիմում,
  • ծննդյան վկայական,
  • նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր, եթե առկա է, իսկ կորստյան դեպքում՝ դրա վերաբերյալ տվյալներ (անձնագրի սերիա կամ համար, տրամադրող անձնագրային բաժինը, տրամադրման ամսաթիվը),
  • ՀՀ-ում բնակության և այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու տարեթվերը։

Ուշադրություն
Փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել մանրամասն դիմում՝ պահանջվող տեղեկատվության նկարագրությամբ։


Օտարերկրյա քաղաքացիները պետք է ներկայացնեն՝

  • անձը հաստատող փաստաթուղթ։


Եթե անձը դիմում է լիազորված անձի միջոցով, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • լիազորագիր (նոտարական վավերացում չի պահանջվում),
  • լիազորողի և լիազորված անձի անձնագրերի պատճենները։


Վճարման չափը և կարգը

Քաղաքացիության մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է վճարել 25,000 դրամ։ 

Տրամադրման ժամկետը և կարգը

Տեղեկանքը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 20 օրվա ընթացքում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։

Տեղեկանքի իսկությունը հնարավոր է ստուգել առցանց՝ մուտքագրելով տեղեկանքում նշված հատուկ համարանիշը։

 
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր