Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ քաղաքացիության մասին տեղեկանք արտասահմանում
ՀՀ քաղաքացիներն արտասահմանում կարող են դիմել քաղաքացիության մասին տեղեկանք ստանալու համար՝ օտարերկրյա պետություններում կացության կարգավիճակ ձեռք բերելու, տվյալ երկրի քաղաքացիություն ստանալու կամ այլ նպատակներով տեղեկանքը այս կամ այն պետության իրավասու մարմիններին ներկայացնելու համար։
ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Ներկայացվող պահանջները
Անհրաժեշտ է լինել ՀՀ քաղաքացի։
Պահանջվող փաստաթղթերը
ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանք ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը կարող է տարբերվել՝ պայմանավորված անձի՝ նախկին ՀԽՍՀ քաղաքացի լինելով կամ չլինելով:
1981թ․ նոյեմբերի 28-ից հետո ծնված (նախկին ՀԽՍՀ քաղաքացի չհանդիսացող) անձինք պետք է ներկայացնեն՝
- դիմում,
- ծննդյան վկայական,
- ծնողների ամուսնության վկայականի պատճենը,
- ծնողների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները։
Մինչև 1981թ․ նոյեմբերի 28-ը ծնված (նախկին ՀԽՍՀ քաղաքացի) անձինք պետք է ներկայացնեն՝
- դիմում,
- ծննդյան վկայական,
- նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր, եթե առկա է, իսկ կորստյան դեպքում՝ դրա վերաբերյալ տվյալներ (անձնագրի սերիա կամ համար, տրամադրող անձնագրային բաժինը, տրամադրման ամսաթիվը),
- ՀՀ-ում բնակության և այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու տարեթվերը։
Ուշադրություն
Փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել մանրամասն դիմում՝ պահանջվող տեղեկատվության նկարագրությամբ։
Եթե անձը դիմում է լիազորված անձի միջոցով, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
- լիազորագիր (նոտարական վավերացում չի պահանջվում),
- լիազորողի և լիազորված անձի անձնագրերի պատճենները։
Վճարման չափը և կարգը
Քաղաքացիության մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է վճարել 25,000 դրամ։
Տեղեկանքի իսկությունը հնարավոր է ստուգել ՀՀ պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի միջոցով՝ մուտքագրելով տեղեկանքի հատուկ համարանիշը։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11