ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստանալ օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից Հայտատուին տրամադրվում է թույլտվություն՝ ՀՀ տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման նպատակով։
Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Տրամադրման տևողությունը
15 աշխատանքային օր

Թույլտվություն առցանց ստանալու համար անհրաժեշտ է՝

  • այցելել https://www.e-gov.am/
  • ընտրել «Լիցենզիաների հայտերի ընդունման համակարգ» բաժինը
  • գրանցվել «Օդային հաղորդակցություն» բաժնում, 
  • ստանալ անձնական տիրույթ մուտք գործելու և առցանց հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ վավերապայմանները,
  • նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 15 աշխատանքային օր առաջ հայտ ներկայացնել՝ համաձայն կայքէջում տեղադրված հայտի էլեկտրոնային ձևաթղթի պայմաններին,
  • հաստատել հայտատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ,
  • հաստատված հայտի ֆայլը մուտքագրել կայքէջի դիմումները ներկայացնելու էլեկտրոնային համակարգ,
  • հայտին կից վերբեռնել անհրաժեշտ փաստաթղթերը,


Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել՝

  • Օդանավ շահագործողի վկայականը՝ կից հավելվածներով կամ հատուկ դրույթներով,

  • օտարերկրյա օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը,

  • հայտում նշված օդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված օդանավի թռիչքային պիտանիության, պետական գրանցման և աղմուկի վկայականները,

  • oդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված, ուղևորների, ուղեբեռների, բեռների և երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության և (կամ) վերաապահովագրության վկայականները (սերտիֆիկատները),

  • այլ տեղեկություններ, որոնք, ըստ օտարերկրյա օդանավ շահագործողի, վերաբերելի են և կարող են նպաստել օդային ուղու շահագործման թույլտվություն ստանալու գործընթացին:

 

Դիմումի մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր, որը մուտքագրելով համակարգ, հնարավոր է հետևել դիմումի ընթացքին։ 

Անհրաժեշտության դեպքում՝ Լիազորված մարմինը կարող է դիմել օտարերկրյա օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին՝ ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

Սույն փաստաթղթերը ներկայացնելուց հետո իրականացվում է հայտի ուսումնաիրություն, պատասխանատու ստորաբաժանումների եզրակացության տրամադրում հայտի և կից փաստաթղթերի վերաբերյալ:

Դրական եզրակացությունների պարագայում տրամադրվում է համապատասխան օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից ՀՀ տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(+374 10) 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 10) 28-07-22
Այս ծառայությունից կարող եք օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր