ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Դիմել կոլոռեկտալ (աղիների) քաղցկեղի կանխարգելման ծրագրին

ՀՀ բուժհաստատություններում ներդրվել է «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը», որը նախատեսված է իրականացնել մինչև 2026 թվականը։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Կոլոռեկտալ (հաստաղու, ուղիղ աղու, սիգմայաձև աղու և հետանցքի) քաղցկեղը մեծահասակների շրջանում ամենահաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է, հատկապես շատ են հիվանդության ուշ փուլում հայտնաբերված դեպքերը:

Հիվանդության վաղ հայտնաբերման նպատակով ՀՀ բուժհաստատություններում (Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն,  Երևանի քաղաքապետարանի « Արաբկիր առողջության կենտրոն » և «Ավան առողջության կենտրոն,  Գյումրիի «Բեռլին պոլիկլինիկա», Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա», Գյումրու «Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա») ներդրվել է «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը», որը նախատեսված է իրականացնել մինչև 2026 թվականը։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

ՀՀ բնակչության 50-75 տարիքային խմբի բոլոր քաղաքացիները։

 

Դիմելու կարգ

 

Դիմել տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԱՆ նախարարի հրաման

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,

Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր