ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց

Ստանալ ցերեկային խնամք

Ցերեկային խնամքի ծառայություններ ստացող տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն, ազատ ժամանցի, մշակութային միջոցառումների կազմակերպում, օրը մեկանգամյա սննդով ապահովում, սոցիալական խորհրդատվություն ու առաջին բժշկական օգնության տրամադրում:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 22 աշխատանքային օր

Դիմելու համար իրավասու անձը՝

65 տարին լրացած  տարեց կամ տասնութ տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք։

Դիմելու եղանակը՝

Անձը դիմում է սոցիալական աջակցության տարածքային մարմին (այսուհետ՝ ՍԱՏՄ)  (իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի առկայության դեպքում՝ միասնական ընդունարան

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Խնամքի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում ՍԱՏՄ է ներկայացնում՝
1․ անձնագիրը կամ նույնականացման քարտը,
նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.
Խնամքի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.
2. հաշմանդամության վերաբերյալ տեղեկանքը` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից, եթե անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող անձ.
3. անձի բժշկական քարտը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանով հաստատված ձևին համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման N 3 հավելվածի հիվանդությունների ցանկում ներկայացված հիվանդություններով հիվանդ չլինելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ տրված համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից:

Ժամկետները՝

Անձի դիմումն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում ՍԱՏՄ-ի սոցիալական աշխատանքի մասնագետը կատարում է տնային այցելություն՝ տվյալ անձի ընտանիքի կարիքների գնահատման (կենսապայմանների ուսումնասիրության) նպատակով:
• Տնային այցելություն կատարելուց հետո եռօրյա ժամկետում ՍԱՏՄ-ի սոցիալական աշխատանքի մասնագետը տնային այցելության արձանագրությունն անձին խնամք տրամադրելու կամ չտրամադրելու վերաբերյալ եզրակացության հետ միասին ներկայացնում է ՍԱՏՄ-ի պետին:
• ՍԱՏՄ-ի պետը վերը նշված փաստաթղթերի հիման վրա ոչ ուշ, քան դրանք ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է որոշում խնամք տրամադրելու կամ խնամքի տրամադրումը մերժելու մասին: Ընդ որում, խնամք տրամադրելու մասին որոշման մեջ նշվում է տրամադրման ենթակա խնամքի տեսակը: Խնամք տրամադրելու մասին որոշման պատճենը եռօրյա ժամկետում ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն):
• Նախարարությունը ստացած որոշումների հիման վրա իրականացնում է խնամքի տրամադրում հայցող անձանց հաշվառում՝ ըստ դիմումները ներկայացնելու հերթականության (օրը, ամիսը, տարեթիվը) և տրամադրման ենթակա խնամքի տեսակի, կազմում է համապատասխան հերթացուցակներ ու համակարգում է այդ անձանց խնամքի տրամադրման գործընթացը:
• ՍԱՏՄ-ն նախարարությունից ստանալով տեղեկատվությունը, ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում անձին ուղեգրում է (տրամադրում է ուղեգիր) ցերեկային կենտրոն՝ այդ մասին մեկօրյա ժամկետում իրազեկելով նախարարությանը:

Ծառայությունը ստանալու հիմքերը՝

Անձի գնահատված կարիքը և համապատասխան իրավական ակտերը։

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

1) սոցիալական աջակցության (տվյալ սոցիալական ծառայության) տրամադրման համար օրենքով սահմանված բավարար հիմք(եր)ի բացակայության դեպքում.
2) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դիմողի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը (տվյալները) չներկայացնելու դեպքում.
3) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմողի կողմից ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում.
4) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման N 3 հավելվածի հիվանդությունների ցանկում ներկայացված հիվանդություններից որևէ մեկով խնամք ստացող անձի հիվանդ լինելու դեպքում

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր