ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գործարարություն և արդյունաբերություն

Վերակազմավորման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձանց պետական գրանցում

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից իրականացվում է` վերակազմավորման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձանց պետական գրանցում
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
10,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 10 աշխատանքային օր

Դիմելու եղանակը՝

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն դիմելու իրավասություն ունեցող անձը ներկայացնում է օրենքով պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

1. ՀՀ արդարադատության նախարարություն նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության է ներկայացվում`
  • Վերակազմավորման դեպքում`
1) վերակազմավորվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. դիմում, որում պետք է նշվեն վերակազմավորվող իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը,
բ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2) վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորած անձի դիմումը,
բ. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
գ. ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա,
դ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
ե. առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,
զ. վերակազմավորվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի,
է. փոխանցման ակտը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
  • Վերակազմակերպվող առևտրային կազմակերպությունները ներկայացնում են մասնակիցների մասնակցությունները հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր), ինչպես նաև սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված դեպքերում նշված հոդվածով ամրագրված տեղեկություններ:
  • Վերակազմակերպմանը մասնակցող բոլոր իրավաբանական անձինք, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ իրավաբանական անձը վերակազմակերպման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ իրավաբանական անձի բոլոր պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:
  • Իրավաբանական անձանց միացման կամ միաձուլման պետական գրանցման դիմումին կից ներկայացվում է նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ տվյալ միացումը կամ միաձուլումը չի հակասում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:»

Ժամկետները՝

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից վերակազմավորման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձանց պետական գրանցումը կատարվում է 10 աշխատանքային օրվա րնթացքում

Վճարման եղանակը՝

Անկանխիկ
• Բանկային փոխանցման միջոցով
• Վճարային տերմինալի միջոցով
• E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով
Վճարման չափը՝
10.000 ՀՀ դրամ
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝
900005160719

Նպատակ դաշտում նշելով՝
Վերակազմավորման ձևով վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձանց պետական գրանցում 

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

1) իրավաբանական անձի փոփոխությունների` օրենքով կամ կանոնադրությամբ սահմանված կարգի խախտումը.
2) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը կամ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին, ընդ որում, առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության դրույթները օրենքին համապատասխանելու տեսանկյունից չեն ստուգվում.
3) առկա է իրավաբանական անձի փոփոխության գրանցումն արգելող կամ սահմանափակող` դատարանի համապատասխան որոշում կամ վճիռ:

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր