ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կրթություն

Ստանալ ուսանողական կրթաթոշակ

Ծրագրի շրջանակում պետական կրթաթոշակ է տրամադրվում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Ծրագրի շրջանակում պետական կրթաթոշակ է տրամադրվում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին՝ ըստ ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշմամբ սահմանված՝ պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և սոցիալական խմբերի (ցանկ):

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու կարող են դառնալ.

1) ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշմամբ սահմանված հետևյալ մասնագիտություններից (կրթական ծրագրերից) որևէ մեկով ՀՀ բուհերում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողները` առաջին կուրսում ստանալով 70 000 (յոթանասուն հազար) դրամ, իսկ հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքներով միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90,01% և բարձր ՄՈԳ ունեցողները՝ 77 000 (յոթանասունյոթ հազար) դրամ, 80,01-90,00% ՄՈԳ ունեցողները՝ 70 000 դրամ:
Սույն կրթաթոշակի չափը կիրառվում է սկսած 2023-2024 ուսումնական տարվանից 1-ին կուրս ընդունվածների վրա:

2) «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով նախատեսված ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ, սովորողների կրթաթոշակի չափը սահմանվել է 50 000 դրամ:

Սույն կրթաթոշակի չափը կիրառվում է սկսած 2023-2024 ուսումնական տարվանից 1-ին կուրս ընդունվածների վրա:

3) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքով նախատեսված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան ՀՀ պետական բուհերի սովորողների կրթաթոշակի չափը սահմանվել է 75 000 ՀՀ դրամ:

Սույն կրթաթոշակի չափը, համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի  փետրվարի 1-ի N 150-Ն որոշման, կիրառվում է նաև մինչև 2023-2024 ուսումնական տարին սահմանված կարգով բուհ ընդունված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող սովորողների վրա:

 

Դիմելու կարգ

 

Պետական կրթաթոշակների ձևակերպման գործընթացն իրականացնում է բուհը:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Դիմում,
  • Օրենքներով սահմանված սոցիալական խմբերի սովորողների դեպքում՝ կարգավիճակը հավաստող փաստաթուղթ:

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն  որոշում

ՀՀ կառավարության 2024 թվականի  փետրվարի 1-ի N 150-Ն որոշում

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության ուսանողների աջակցության բաժին՝ (+374 10) 21-01-40 (ներքին՝ 110)

ՀՀ ԿԳՄՍՆ  թեժ գիծ՝ (+374 10) 59-96-00, տեղեկատու հեռախոս՝ (+374 10) 52-73-43։

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր