ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կրթություն

Ստանալ ուսանողական կրթաթոշակ

Ծրագրի շրջանակում պետական կրթաթոշակ է տրամադրվում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների և սոցիալական խմբերի սովորողների համար, որոնք ուսանում են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ

Ովքե՞ր կարող են դիմել

Ուսանողական կրթաթոշակ կարող են ստանալ ՀՀ բուհերում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ այն ուսանողները, որոնք.

  • ունեն բարձր առաջադիմություն, 
  • ուսանում են պետության համար կարևորություն ներկայացնող մասնագիտություններ,
  • ունեն 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն,
  • մնացել են առանց ծնողական խնամքի (մինչև 23 տարեկան)։ 

Կրթաթոշակի չափը

  • Բարձր առաջադիմությամբ ուսանողների ուսանողական կրթաթոշակի չափը 70,000-77,000 դրամ է՝ կախված նախորդ տարվա միջին որակական գնահատականից,
  • 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ուսանողների կրթաթոշակը 50,000 դրամ է,
  • առանց ծնողական խնամքի մնացած ուսանողների կրթաթոշակը 75,000 դրամ է:


Դիմելու պայմանները

Ուսանողական կրթաթոշակի ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել բարձրագույն ուսումնական հաստատություն յորաքանչյուր տարվա օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը։

Պահանջվող փաստաթղթերը

Ուսանողական կրթաթոշակի դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում,
  • սոցիալական խմբերի սովորողների դեպքում՝ սոցիալական կարգավիճակը հավաստող տեղեկանք,
  • հաշմանդամության կարգը հաստատող բժշկական տեղեկանք,
  • բարձր առաջադիմությունը հաստատող փաստաթուղթ։ 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշում։
  • ՀՀ կառավարության՝ 2024 թվականի փետրվարի 1-ի N 150-Ն որոշում։

Իրավական ակտերը հնարավոր է տեսնել arlis.am-ում։

Օգտակար հղումներ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության ուսանողների աջակցության բաժին, հեռախոսահամար՝ (374 10) 21-01-40 (ներքին՝ 110)։

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր