Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ներգրավել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին՝ շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովում
Շինարարությունը ավարտելուց հետո անհրաժեշտ է կազմել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողով և նրա կազմում ընդգրկել Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի ներկայացուցչին կամ ներկայացուցիչների։
Ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը կամ նրա օրինական ներկայացուցիչը, իսկ հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է կառուցապատողի հաշվին։
Դիմելու համար անհրաժեշտ է
Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցչին կամ ներկայացուցիչներին ընդունող հանձնաժողվում ընդգրկելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է մոտենալ Երևանի քաղաքապետարան։
Պահանջվող փաստաթղթերը
- դիմում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներակայցուցչի ներգրավելու մասին,
- անձնագիր կամ նույնականացման քարտ (ներկայացուցչի դեպքում՝ նրա անձնագիրը կամ նույնականացման քարտը և լիազորագիրը),
- իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցման քաղավածքը,
- պետական տուրքի վճարման կտրոնը։
Ուշադրություն
Եթե կառուցված օբյեկտին անհրաժեշտ է տրամադրել նաև փոստային առաքման նոր հասցե, ապա Ընդունող հանձնաժողովի կազմում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան անդամի թեկնածութուն ստանալու դիմումում կառուցապատողը պետք է կատարի համապատասխան նշումը, իսկ դիմումին կցի նաև հասցեն տրամադրելու ծառայության համար նախատեսված տեղական վճարի անդորրագիրը:
Ծառայության տրամադրման կարգը, ժամկետը և արժեքը
Դիմումը ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում կառուցապատողը ստանում է Քաղաքապետարանի աշխատակազմի կողմից առաջարկված թեկնածուի մասին առաջարկը։
Երևան համայնքի կողմից անշարժ գույքի հասցեի տրամադրման դիմաց գանձվող վճարը 15, 000 ՀՀ դրամ է, որն անհրաժեշտ է փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211452 հաշվեհամարին:
Դիմողը կարող է առցանց հետևել դիմումի ընթացքին՝ հետևելով այս հղմանը https://www.yerevan.am/am/follow-the-processing-of-application/ և մուտքագրելով դիմումի ծանուցման մեջ նշված թվային ծածկագիրը։
Դիմումի պատասխանը ուղարկվում է դիմողի հասցեով: Դիմողն այդ մասին տեղեկացվում է նաև դիմումի կարգավիճակի մասին իր կողմից տրամադրված հեռախոսահամարով։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում
- Երևան քաղաքի ավագանու 6 մայիսի 2011թ. N224-Ն որոշում
Որոշումները հնարավոր է գտնել arlis.am կայքում։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05