Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ Երևանում կառուցապատման ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)
Ավարտական ակտը հավաստում է շենքերի, շինությունների ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական աշխատանքների իրականացման ավարտը:
Ավարտական ակտի բաղկացուցիչ է նաև Շահագործման թույլտվությունը, որը հավաստում է ավարտված շինարարական օբյեկտի՝ ըստ դրա գործառնական նշանակության շահագործման իրավունքը։
Ավարտական ակտը (Շահագործման թույլտվությունը) համարվում է հիմք՝ կառուցված օբյեկտի և դրա կազմում ստորաբաժանված միավորների նկատմամբ գույքային իրավունքների գրանցման կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` տվյալ օբյեկտի շահագործման իրավունքի ամրագրված սահմանափակումը դադարեցնելու համար:
Երևան քաղաքում կառուցապատման ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) ստանալու համար պետք է դիմել Երևանի քաղաքապետարան։
Հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ կամ երկու և ավելի պետությունների շահերին առնչվող՝ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների աշխատանքը ընդունում է ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված ընդունող հանձնաժողովը։
Ներկայացվող պահանջները
Ավարտական ակտը ստանալու համար անհրաժեշտ է նախապես վճարել սահմանված պետական վճարները։
Պահանջվող փաստաթղթերը
- անձը հաստատող փաստաթուղթ,
- ավարտական ակտը ձևակերպելու դիմում,
- ընդունող հանձնաժողովի ակտ,
- կատարողական փաստաթղթեր,
- Իրավաբանական անձանց դեպքում՝ դրա գրանցման մասին քաղվածք,
- վճարման անդորրագրերը,
- Ներկայացուցչի կողմից դիմելու դեպքում՝ նրա անձը հաստատող փաստաթուղթը և համապատասխան լիազորագիրը։
Տրամադրման կարգը, ժամկետը և վճարները
Ավարտական ակտը տրվում է դիմումի ընդունման օրվանից 3-օրյա ժամկետում II և III կատեգորիայի օբյեկտների համար, իսկ IV և V կատեգորիայի օբյեկտների համար՝ 5-օրյա ժամկետում։
Ավարտական ակտի համար անհրաժեշտ է վճարել․
- մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 50,000 ՀՀ դրամ,
- 100-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 100,000 ՀՀ դրամ,
- 500-ից մինչև 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 200,000 ՀՀ դրամ,
- 1500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 300,000 ՀՀ դրամ։
Շահագործման թույլտվության համար պետք է վճարել․
- մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 25,000 ՀՀ դրամ,
- 100-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 50,000 ՀՀ դրամ,
- 500-ից մինչև 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 100,000 ՀՀ դրամ,
- 500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 150,000 ՀՀ դրամ։
Ավարտական ակտի և Շահագործման թույլտվության համար սահմանված տեղական տուրքերը վճարվում են Երևանի քաղաքապետարանի «Մեկ Պատուհան» գրասենյակում։ Հայտատուն կարող է նաև «Մեկ պատուհան» գրասենյակից ստանալ համապատասխան հաշվեհամարը և վճարումը կատարել բանկում։
Կախված շինարարկան օբյեկտի ռիսկայնության կատեգորիայից և դրա գտնվելու վայրից՝ որոշվում է վճարման հաշվեհամարը, և ըստ այդմ կատարվում է համապատասխան վճարումը։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության 19 մարտի 2015 թվականի N 596-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am կայքում։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05
Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05