ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Շրջակա միջավայր

Ստանալ վտանգավոր թափոնների ներմուծման կամ արտահանման լիցենզիա

ՀՀ վտանգավոր թափոններ ներմուծելու (արտահանելու) համար անհրաժեշտ է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան լիցենզիա։ Սահմանափակ տեղափոխմամբ նյութերի ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2014 թվականի N 1524-Ն որոշմամբ (իրավական ակտը հնարավոր է գտնել arlis.am-ում):

Լիցենզիա ստանալու հայտը նախարարություն հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային եղանակով` ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
40,000 դրամ
Տրամադրման տևողությունը
1 աշխատանքային օր

«Շարունակել» կոճակը սեղմելուց և նույնականացում անցնելուց հետո անհրաժեշտ է.

  • մուտք գործել հարթակ և ընտրել օգտատիրոջ տեսակը,
  • էկրանի ձախ անկյունում ընտրել «Միասնական հայտ» դաշտը,
  • ընտրել համապատասխան գործարքը (ներմուծում կամ արտահանում),
  • կատարել հաջորդական քայլերը և լրացնել դաշտերը։

Պահանջվող փաստաթղթերը

Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • պետական գրանցման վկայականի համարը, ֆիզիկական անձի դեպքում՝  անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի դեպքում նաև ԱՁ-ի պետական գրանցման վկայականի պատճենը),

  • լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,

  • պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային անդորրագիրը,

  • պետական մարմնի համաձայնությունը, որի տարածք ներմուծվում են թափոնները` ըստ Բազելի կոնվենցիայի (Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից թափոնների արտահանման դեպքում),

  • ապրանք արտահանողի և ներմուծողի միջև պայմանագրի պատճենը, այն դեպքում, երբ հայտատուն հանդես է գալիս որպես միջնորդ,

  • փոխադրման պայմանագրի պատճենը և արտահանողի ու թափոնների հեռացման համար պատասխանատու անձի միջև պայմանագրի պատճենը, որում առկա է այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ օգտագործման մասին տեղեկատվություն,

  • Բազելի կոնվենցիայի պահանջներին համապատախան թափոնների անդրսահմանային փոխադրման մասին ծանուցում,

  • Բազելի կոնվենցիայի պահանջներին համապատախան թափոնների փոխադրման մասին փաստաթուղթ,

  • վտանգավոր թափոնների օգտագործման համար տեղեկատվություն տեխնիկական հնարավորությունների առկայության մասին (քաղվածք վտանգավոր թափոնները որպես հումք օգտագործելու հնարավորությունը հաստատող տեխնոլոգիական կանոնակարգից կամ այլ փաստաթուղթ, որը հաստատում է դրանց օգտագործման հնարավորությունն առանց այլ վտանգավոր թափոնների կամ դրանց մնացորդների առաջացման)։


Ծառայության մատուցումը չհաստատելու հիմքերը

Հայտը չի հաստատվում, եթե՝

  • բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,

  • լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված,

  • քվոտան, ինչպես նաև սակագնային քվոտան սպառվել է:

Վճարման կարգը և չափը

Վտանգավոր թափոնների գործածության լիցենզիայի յուրաքանչյուր ներդիրի համար անհրաժեշտ է վճարել տարեկան 40,000 դրամ։

Տրամադրման ժամկետը և կարգը

Լիցենզիան տրվում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից հայտ ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։

Մեկանգամյա լիցենզիան տրամադրվում է առավելագույնը 1 տարի ժամկետով՝ դրա գործելու օրվանից սկսած։ Լիցենզիայի ժամկետը կարող է սահմանափակվել արտաքին առևտրային պայմանագրի գործողության ժամկետով, իսկ եթե պայմանագիր չկա՝ այն փաստաթղթի ժամկետով, որը հաստատում է կողմերի մտադրությունները կամ հանդիսանում է լիցենզիայի տրամադրման հիմք։

 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշում

  • ՀՀ կառավարության՝ 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները):

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 Երկ-ուրբ ՝ 09։00-18։00
 
Հեռախոսահամար`
 (+374) 010 30-09-11
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 11) 81-85-59
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր