ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Ներկայացնել պետական համալիր փորձաքննության հայտ

Հայաստանի Հանրապետությունում բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) և բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող շինարարության օբյեկտների նախագծային փաստաթղթերը ենթակա են պետական համալիր փորձաքննության:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
1-6 ամիս

Ծառայության մասին

Բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) օբյեկտների թվին են դասվում հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող շինարարական օբյեկտները:

Բարձրագույն ռիսկայնության (V կատեգորիայի) օբյեկտների թվին են դասվում հատկապես վտանգավոր և (կամ) տեխնիկապես բարդ, ինչպես նաև երկու և ավելի պետությունների շահերին առնչվող քաղաքաշինական (այդ թվում` սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ նշանակության) օբյեկտները:

 

Ինչպե՞ս դիմել


Պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կողմից ներկայացվող նախագծային փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանով հաստատված կանոնների IV բաժնի NN 3 և 4, ինչպես նաև V բաժնի N 9 աղյուսակների պահանջներին:

Փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, PDF ձևաչափով:

Կից ներկայացվում է ուղեկցող գրություն, որով փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուն հավաստում է ներկայացված նյութերի ամբողջականությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նախագծային փաստաթղթերի կազմին և բովանդակությանը վերաբերող պահանջներին:

Պետական տուրք

Պետական համալիր փորձաքննության իրականացման համար պետական տուրք չի գանձվում:

Իրավական ակտեր

Պետական համալիր փորձաքննության իրականացման գործընթացը կարգավորող իրավական ակտերն են՝
  • «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը,
  • ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշումը,
  • ՀՀ վարչապետի 2019 թվականի փետրվարի 7-ի N 101-Ա որոշումը,
  • ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանը:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020, +(374) 10-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` +374 011 621701
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր