ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Շրջակա միջավայր

Ստանալ բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ արտահանելու կամ ներմուծելու թույլտվություն

ՀՀ տարածքից բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ արտահանելու կամ ներմուծելու համար անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարությունից ստանալ համապատասխան թույլտվություն։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
10 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է առցանց հայտ ներկայացնել ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակի միջոցով։


Առցանց հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է՝ 

  • նույնականացումից հետո բացվող էջի «Միասնական հայտ» բաժնում ընտրել «Արտահանում» կամ «Ներմուծում» տարբերակը,
  • բացվող էջի վերին աջ անկյունում սեղմել «Նոր հայտ» կոճակը,
  • արտահանման դեպքում բացվող էջի ստորին հատվածի «Արտահանող», իսկ ներմուծման դեպքում՝ վերին հատվածի «Ներմուծող» բաժնում ինքնաշխատ ձևով կլրացվեն արտահանողի տվյալները,
  • սեղմել էջի վերին հատվածի «Ապրանքներ» կոճակը, այնուհետև՝ «Ավելացնել ապրանքատեսակ»,
  • լրացնել ապրանքատեսակի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը և պահպանել այն,
  • էջի վերին հատվածի «Կից փաստաթղթեր» բաժնում վերբեռնել պահանջվող փաստաթղթերը,
  • որից հետո անհրաժեշտ է սեղմել էջի վերին աջ անկյունում գտնվող «Ձևավորել» կոճակը։

 

Պահանջվող փաստաթղթերը

Թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • հայտ,

  • արտահանման դեպքում արտահանվող վայրի բույսի ձեռքբերումը (հավաք, մթերում, գնում) հաստատող փաստաթուղթ (պատճեն),

  • բույսերի կարանտին իրականացնող մարմնի կողմից տրված թույլտվության վկայականը կամ սերտիֆիկատը (պատճենը),

  • անհրաժեշտության դեպքում՝ ներմուծող երկրի թույլտվությունը,

  • ներմուծման դեպքում արտահանող երկրի թույլտվությունը (պատճեն) կամ բույսի արտահանման համար թույլտվությունը կամ մաքսային հայտարարագիր, արտահանող երկրի մաքսային մարմնի կողմից կնքված կամ վավերացված ապրանքն ուղեկցող այլ փաստաթղթեր։

 

Թույլտվության չտրամադրման հիմքերը

Թույլտվությունը կարող է չտրամադրվել, եթե՝

  • բացակայում են անհրաժեշտ փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,

  • հայտում նշված են արտահանող (ներմուծող) երկրների, ինչպես նաև միջազգային Կարմիր գրքերում գրանցված հազվագյուտ, անհետացող կամ վտանգված վայրի բույսեր,

  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում։

 

Վճարման չափը և կարգը

ՀՀ տարածքից բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ արտահանելու (ներմուծելու) համար թույլտվությունը տրամադրվում է անվճար։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Թույլտվությունը տրամադրվում է hայտը ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։

Հայտում ներկայացված տեղեկությունների ոչ ամբողջական լինելու դեպքում նախարարության կողմից փաստաթղթերը ուղարկվում են դիմողին՝ լրամշակման։

 

Որոշ դեպքերում տվյալ վայրի բույսի արտահանման (ներմուծման) բնապահպանական նպատակահարմարությունը որոշելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կողմից կատարվում է հարցում համապատասխան կազմապերպություններին, կամ կազմակերպվում են մասնագիտական քննարկումներ։

 

Մասնագիտական քննարկման են ենթակա նաև վերոնշյալ վայրի բույսերի գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակով արտահանման (ներմուծման) համար ներկայացված հայտերը։

 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1173-Ն որոշում

  • «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 30-09-11

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00


Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5300)

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր