Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ՀՀ քաղաքացիություն արտասահմանում, եթե դիմողի ծնողը ՀՀ քաղաքացի է
Անձը կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե նրա ծնողներից մեկն ունի ՀՀ քաղաքացիություն կամ ծնվել է ՀՀ-ում։ Արտասահմանում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական ներկայացուցչություն։
Ներկայացվող պահանջները
Եթե անձի ծնողը ՀՀ քաղաքացի է կամ ծնվել է ՀՀ-ում, ապա քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է, որ՝
- անձի ծնողներից մեկը նախկինում եղած լինի ՀՀ քաղաքացի կամ ծնված լինի ՀՀ-ում․ այս դեպքում 18 տարին լրանալուց հետո 3 տարվա ընթացքում անձը կարող է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
Պահանջվող փաստաթղթերը
Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
-
դիմում՝ ուղղված ՀՀ նախագահին,
-
անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը),
-
35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,
-
ծննդյան վկայականը և դրա պատճենը,
-
պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը։
Վճարման չափը և կարգը
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումը ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օրվա ընթացքում (արտերկրում դիմելիս գործընթացը երբեմն կարող է նախատեսվածից երկար տևել) անձին շնորհվում է ՀՀ քաղաքացիություն, ինչի մասին անձը տեղեկացվում է էլեկտրոնային հաղորդագրությամբ։ Դիմումի ընթացքին հնարավոր է հետևել առցանց (դիմումը ներկայացնելուց հետո էլեկտրոնային հաղորդագրությամբ ստացված դիմումի համարով)։
Քաղաքացիության դիմումը բավարարվելուց հետո ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն: ՀՀ-ում տպագրված անձնագիրը տվյալ երկիր ուղարկվում է Արտաքին գործերի նախարարության կողմից։
Հղում օրենսդրությանը
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11