ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աշխատանք և զբաղվածություն

Ստանալ գյուղացիական տնտեսության աջակցություն

Ծրագրի շրջանակում իրականացվում է գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրում՝ սեզոնային զբաղվածության խթանման միջոցով։

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։

Ծրագրի մասին

 

Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» զբաղվածության պետական ծրագրում ներառված մեկ անձին մեկ օրվա աշխատանքի դիմաց վճարվում է 4,000 դրամ։ Միջոցառմամբ նախատեսված աշխատանքներում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման դեպքում հողօգտագործողին տրվում է մեկ ժամվա համար 5,000 դրամ: Քաղաքացին ծրագրին կարող է մասնակցել առավելագույնը 180 օր․ միջոցառման շրջանակում, ըստ կատարված աշխատանքի ծավալի, աջակցությունը կարող է կազմել 50,000- 350,000 դրամ։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող աշխատաշուկայում անմրցունակ անձինք։ Ծրագրից չեն կարող օգտվել գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում ընդգրկված քաղաքացիները։

 

Դիմելու կարգ

 

Միջոցառման շահառու դառնալու համար անհրաժեշտ է որպես գործազուրկ հաշվառված լինել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Ծրագրում ընդգրկվելու համար քաղաքացին պետք է լինի՝

  • աշխատաշուկայում անմրցունակ,
  • գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող,
  • ինքն ու իր ընտանիքի անդամներն ընդգրկված չլինեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում։
  • Ծրագրում ընդգրկվելու համար պետք է ներկայացնի հողի սեփականատեր կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդիսանալը հավաստող փաստաթղթեր:

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղղարկել ՀՀ ԱՍՀՆ

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր