Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ֆինանսներ և հարկեր
Գրանցել օգտատեր e-mark.am համակարգում
E-mark.am համակարգում գրանցվելուց հետո համակարգից ամբողջապես օգտվելու համար անհրաժեշտ է գրանցել օգտատեր և տալ նրան լիազորությունների շրջանակ։
E-mark.am համակարգում օգտատեր գրանցելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել համակարգ,
- «Ապրանքների դրոշմավորում» բաժնից ընտրել
- օգտատիրոջ անձնական էջից ընտրել «Պրոֆիլ» բաժինը,
- ընտրել «Օգտատերեր» բաժինը,
- սեղմել «ավելացնել օգտատեր» կոճակը,
- լրացնել պահանջվող տվյալները,
- տալ օգտատիրոջը դեր, որն էլ կտա նրան լիազորությունների շրջանակ,
- ավելացնել օգտատիրոջը։
Օգտատիրոջ լիազորությունների կամ դերի մեջ որևէ փոփոխություն անելու համար նրա համար սահմանված տողում պետք է կարգավորումներից գտնել «փոփոխել» կոճակն ու կատարաել համապատասխան փոփոխությունը։
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Այս էջը օգտակա՞ր էր