ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գյուղատնտեսություն և շրջակա միջավայր

Ծանուցել ջրօգտագործման, ջրահեռացման կամ թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների հաշվարկման գործունեության մասին

Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման նպատակն է նպաստել շուկայական հարավբերությունների կարգավորմանը և սպառողների իրավունքների պաշտպանությանը։

 

Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է ներկայացնել ծանուցում և ստանալ համապատասխան թույլտվություն: 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
10 րոպե
Ծառայության արժեքը
200,000 դրամ
Տրամադրման տևողությունը
5 աշխատանքային օր

Ներկայացվող պահանջները

  • Ծանուցում անհրաժեշտ է ներկայացնել ծանուցման ենթակա գործունեության յուրաքանչյուր տեսակի համար, որոնց ցանկը սահմանված է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենք-ով (օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում)։

Պահանջվող փաստաթղթերը

Ծանուցման իրավունք ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • հայտ,
  • իրավաբանական անձանց դեպքում՝ կազմակերպության անվանումը,

  • պետական գրանցման համարը,

  • գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը,

  • ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել,

  • հորատումն իրականցնող ընկերության տվյալները,

  • ֆիզիկական անձանց դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

  • բնակության կամ հաշվառման վայրը,

  • գործունեության իրականացման վայրը,

  • պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի համարը),

  • ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել,

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։

 

Թույլտվության չտրամադրման հիմքերը

Թույլտվությունը կարող է չտրամադրվել, եթե՝

  • ներկայացված փաստաթղթերը թերի են, կեղծ կամ խեղաթյուրված կամ չեն համապատասխանում անհրաժեշտ պահանջներին,

  • դիմող անձն իրավունք չունի զբաղվել ծանուցման ենթակա գործունեության տեսակով։

 

Վճարման չափը և կարգը

Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության համար թույլտվություն ստանալու նպատակով անհրաժեշտ է վճարել 200,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել բանկային փոխանցմամբ 900005002895 հաշվեհամարին։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Թույլտվությունը տրամադրվում է ծանուցումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման դեպքում հարկավոր է ներկայացնել նոր ծանուցում` նշելով ծանուցման մեջ ներառվող տեղեկությունները և նոր վայրը:

Ծանուցված գործունեությունը կարող է կասեցվել խախտումների հայտնաբերման դեպքում՝ կատարվելու օրվանից հետո 3 երեք ամսվա ընթացքում, տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից հետո՝ 3 երեք ամսվա ընթացքում։

 

1 տարվա ընթացքում երկու անգամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման դեպքում գործունեության իրավունքը դադարեցվում է։

 

Հղում օրենսդրությանը

  • «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

10։00-18։00

 

Հեռախոսահամար՝

0-8000-2020, +(374) 10 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00


Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5460)

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր